National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
25.3.2004

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
25.03.2004
Բելառուսի դեսպանը խորհրդարանում

Մարտի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարինա Դոլգոպոլովային:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ ԱԺ նախագահի Բելառուս կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմանն առնչվող հարցեր:

Տիկին Դոլգոպոլովան նշեց, որ միջպետական հարաբերություններում այցը առաջխաղացման լուրջ խթան էր եւ ներկայումս ծավալուն աշխատանքներ են կատարվում պայմանավորվածությունները կենսագործելու համար: Մասնավորապես` առաջին. Աժ նախագահի գլխավորած պատվիրակության Հայաստան վերադառնալուց հետո սկսվել են բանակցությունները Մինսկի տրակտորի գործարանի եւ Չարենցավանի մեքենաշինական գործարանի միջեւ` մինի տրակտորների հավաքման արտադրություն կազմակերպելու շուրջ:

Երկրորդ` ուսումնասիրվում են Վանաձորի «Էլեկտրոն» գործարանում բելառուսական սառնարանների եւ հեռուստացույցների հավաքման համատեղ ձեռնարկություն ստեղծելու խնդիրները:

Երրորդ` ՀՀ ԱԺ-ի աջակցությամբ` ապրիլին ՀՀ ԳԱԱ պատվիրակությունը կմեկնի Մինսկ`  երկու ակադեմիաների միջեւ համագործակցության համաձայնագրի ստորագրման համար:

Չորրորդ` պատվիրակության ձեռք բերած պայմանավորվածություների շրջանակներում կրթության եւ գիտության նախարար Ս. Երիցյանի Բելառուս առաջիկա այցի ժամանակ կստորագրվի համաձայնագիր երկու երկրների պոլիտեխնիկական եւ այլ բուհերի միջեւ:

Հինգերորդ` տարածաշրջանային համագործակցության ուղղությունների որոշարկման համար եւս կատարված է կոնկրետ աշխատանք` մասնավորապես Մինսկի շրջանի եւ Սյունիքի մարզի միջեւ որոշակի ծրագրեր արդեն իսկ կան, պայմանավորվածություններ են ձեռք բերվելու նաեւ այլ մարզերի միջեւ համագործակցություն հաստատելու համար:

Վեցերորդ` առաջիկայում կորոշարկվի նաեւ տեղական եւ տարածքային կառավարման ինքնակառավարման խնդիրների շուրջ համատեղ խորհրդաժողով անցկացնելու ժամկետը, որի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել Բելառուսի խորհրդարանի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ համագործակցության այլ հարցեր:


25.03.2004
Դանիայի դեսպանը խորհրդարանում
Մարտի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում Դանիայի նորանշանակ դեսպան Քրիստիան Ֆաբեր Ռոդին:Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների միջեւ հարաբերությունների խորացման, մասնավորապես միջխորհրդարանական կապերի ընդլայնման խնդիրներ, նշվեց, որ Ազգային ժողովում արդեն ստեղծվել է Հ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am