Տպել
23.03.2004
Իտալիայի Հանրապետության դեսպանը խորհրդարանում

Մարտի 23-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց ՀՀ-ում Իտալիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարկո Կլեմենտեին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ազգային ժողովի նախագահի Իտալիայի Հանրապետություն կատարելիք առաջիկա պաշտոնական այցին առնչվող խնդիրներ: Պարոն Կլեմենտեն նշեց, որ Իտալիայում մեծ հետաքրքրություն կա այցի նկատմամբ, կատարված են ծավալուն նախապատրաստական աշխատանքներ եւ Իտալիայի խորհրդարանի` Կամերայի նախագահ պարոն Կազինիի առաջարկով Կամերայում արդեն ստեղծվում է Իտալիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խումբ: Նախատեսվում են բազմաթիվ հանդիպումներ Իտալիայի իշխանության ներկայացուցիչների հետ, կքննարկվեն քաղաքական, մշակութային, գիտակրթական, տնտեսական հարաբերությունների զարգացման խնդիրները:

Իտալիայի Հանրապետություն պաշտոնական այցի շրջանակներում պատվիրակությունը կլինի նաեւ  Տոսկանայում ու Ֆրիզուլի Ջուլիա Վենեցիայում:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջպետական փոխհարաբերություններին առնչվող այլ հարցեր եւս: