Տպել
13.03.2004
Հաշմանդամների հարցերով խորհրդի նիստը

Մարտի 13-ին տեղի ունեցավ ԱԺ նախագահին առընթեր  հաշմանդամների հարցերով խորհրդի հերթական նիստը` օրակարգում քննարկելով 5 հարց: Առաջինը վերաբերում էր «Հայաստանում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններին, որով, ըստ պատգամավոր Արտակ Առաքելյանի, հաշմանդամ երեխաները կունենան անվճար կրթության իրավունք, անկախ հաստատության սեփականության ձեւից:  Սահմանափակ հնարավորություններով երեխաների թիվն այսօր հանրապետությունում 11000  է, նրանց ընտանիքները մշտական աջակցության կարիք ունեցող սոցիալական խմբում են: Հաշմանդամ երեխաները ստանում են 3600 դրամ թոշակ, նրանց խնամող ծնողները կամ հարազատները պետության կողմից չունեն էական աջակցություն: «Աստղիկ» միության նախագահ Լեւոն Ներսիսյանի կարծիքով, հաշմանդամ երեխաների հիմնախնդիրները կարելի է բաժանել 7 ենթախմբի` իրավունքներ, սոցիալական միջավայր, շրջակա միջավայր, հաղորդակցություն, կարծիքներ, օժանդակություն եւ ինտեգրացիա: Ամեն մի ենթախումբ ունի իր առանձնահատուկ հիմնահարցերը:

ԱԺ նախագահին առընթեր  հաշմանդամների հարցերով խորհրդի նիստի օրակարգում լսվեցին նաեւ խորհրդի մշակույթի ենթահանձնախմբի հաշվետվությունը եւ զեկույց հաշմանդամների ֆիզիկական դաստիարակության վերաբերյալ:

«Փարոս» հասարակական կազմակերպության նախագահ Սուրեն Օհանյանը տեղեկացրեց, որ ապրլի 7-ին` Առողջության համաշխարհային օրը, միջոցառումներ են նախատեսվում Գյումրի եւ Վանաձոր քաղաքներում:

Հաշմանդամների հարցերով խորհրդի հաջորդ նիստի օրակարգում առանձին քննարկման թեմա կլինի հաշմանդամների համար տրանսպորտի, հասարակական ու մշակութային հաստատությունների մատչելիության խնդիրը: Հայաստանում բնակվող 110000   հաշմանդամներից 400-ը ունեն հենաշարժողական ապարատի խանգարում` տեղաշարժվում են անվասայլակներով: Նրանց մուտք ու ելքին հարմարեցված հաստատությունները Հայաստանում ընդամենը մի քանիսն են: Անվասայլակի հարմարեցված չէ ընդհանրապես ոչ մի տրանսպորտային միջոց:  Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքում հաշմանդամների համար բոլոր հաստատությունների մատչելիության վերաբերյալ համապատասխան հոդված ամրագրված է: Մնում է անհրաժեշտ հսկողություն` այն կիրառելու համար:


13.03.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը մասնավոր բուհերի ռեկտորների հետ
   Մարտի 13-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը խորհրդարանում հանդիպեց մասնավոր բուհերի ռեկտորների հետ։ Հանդիպմանը ներկա էին ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ռաֆիկ Պետրոսյանը, նույն հանձնաժողովի անդամ Ոստանիկ Մարուխյանը, կրթության եւ...