Տպել
12.03.2004
Շնորհավորանք ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանին

ՀՀ ԳԱԱ նախագահ վերընտրվելու առիթով ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորել է նշանավոր գիտնական Ֆադեյ Սարգսյանին.

ՄԵԾԱՐԳՈ ՊԱՐՈՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ` Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ վերընտրվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ ինչպես անցած տասնամյակում, շարունակելու եք ՁԵր բոլոր ջանքերը ներդնել հանուն Հայաստանում գիտության զարգացման: Նաեւ համոզված եմ, որ Ձեր հմուտ ու հոգատար ղեկավարությամբ հայ գիտնականները նոր ձեռքբերումներ են ունենալու:

Վերստին շնորհավորում եմ Ձեզ, մաղթում եմ հաջողություններ եւ իմ պատրաստակամությունն եմ հայտնում հնարավորինս աջակցելու Ձեր բոլոր նախաձեռնություններին:

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ


12.03.2004
Վրաստանի նախագահը խորհրդարանում
Մարտի 12-ին Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, փոխնախագահները, մշտական հանձնաժողովների նախագահները, խմբակցությունների ղեկավարները հանդիպեցին Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլու հետ: Ողջունելով հյուրին` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորեց նրան ընտւրության առիթով եւ վստահություն հայտնեց, ո...

12.03.2004
ԱԺ աշխատանքային խորհրդակցությունում
  Մարտի 12-ին տեղի ունեցավ ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահում էր ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:    Խորհրդակցության ժամանակ քննարկվեցին ԱԺ երրորդ գումարման երրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ 2004 թ. մարտի 15-17-ի ԱԺ եռօ...