Տպել
05.03.2004
Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 45 ամյակին

Հայաստանի Ազգային հերոս Վազգեն Սարգսյանի 45-ամյակի օրը` մարտի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ խորհրդարանի պատգամավորները իրենց հարգանքի տուրքը մատուցեցին` խորհրդարանի այգու հուշարձանին ծաղկեպսակ ու ծաղիկներ դնելով:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը` դիմելով ներկաներին` ասաց.

-Այսօր կլրանար մեծ պետական, քաղաքական գործիչ, Հայաստանի Ազգային հերոս, պաշտպանության նախարար, վարչապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 45-ամյակը: Ամեն տարի այս հուշաքարի մոտ մենք ոգեկոչում ենք մեր նահատակված գործընկերների հիշատակը: Վազգեն Սարգսյանի ապրած տարիներն ամփոփում են ինքնամոռաց պայքարը հանուն Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի: Այսօր մենք մեկ անգամ եւս դատապարտում ենք դաժան ոճրագործությունը, ահաբեկչությունը, որ մեր երկրից խլեց երիտասարդ, տաղանդավոր պետական գործչին, մեծ զորավարին, գրողին, հրապարակախոսին, մեզ զրկեց մեր ընկերներից: Այսօր կրկին ցավակցում ենք նրանց հարազատներին ու վստահեցնում ենք, որ կկարողանանք ստեղծել ամուր պետություն ու պետականություն` ինչը նրանց մեծ ցանկությունն էր: