Տպել
06.03.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի աշխատանքային այցը Շիրակի մարզ

Հայաստանի մարզեր թվով չորրորդ աշխատանքային այցի շրջանակներում Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը մարտի 6-ին եղավ Շիրակի մարզում: Նրան ուղեկցում էին պատգամավորներ Գագիկ Մխեյանը, Սամվել Բալասանյանը, Արտակ Առաքելյանը, Հովհաննես Մարգարյանը, մարզպետ Ռոմիկ Մանուկյանը:

Շիրակի մարզի բոլոր հանդիպումներն անցան աննախադեպ ջերմ մթնոլորտում, ակնհայտ էր, որ մարդիկ իսկապես մեծ հույսեր են կապում խորհրդարանի նախագահի այցելության հետ եւ համոզված են, որ նրան ուղղված հարցերը անպատասխան ու անհետեւանք չեն մնա: Շիրակցիներին հետաքրքրում էին թե իրենց տեղական խնդիրների, թե համապետական խնդիրների լուծումները:

Առաջին հանդիպումը Մարալիկցիների հետ էր:Խորհրդարանի նախագահը բաց ու անկեղծ խոսակցության կոչ արեց, որպեսզի հնարավոր լինի տեղեկանալ բոլոր խնդիրներին եւ գտնել լուծումները: Խորհրդարանի նախագահին բողոք ներկայացվեց Գյումրիի օդանավակայանի վիճակից, երբ յուրաքանչյուր հայրենիք վերադարձող անհիմն մանրամասն զննվում է, քաշքշուկներից խուսափելու համար գործը հասնում է դրամաշորթության: «Խնդրի լուծումն առավել քան հրատապ է, որովհետեւ Գյումրիի օդանավակայանի նորմալ գործունեությունը տարածաշրջանի համար ռազմավարական նշանակություն ունի»,- ասաց ԱԺ նախագահը եւ խոստացավ խնդրով զբաղվել անմիջապես Երեւան վերադառնալուց հետո: Մարալիկցիների խնդրանքով` Աժ նախագահը նաեւ անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրներին` նշելով այն մարտահրավերները, որոնց Հայաստանը դեռ դիմակայելու է` Ղարաբաղի հիմնահարցի լուծումը, Բաքվից հնչող ռազմաշունչ հայտարարությունները, Բուդապեշտում վերջերս հայ սպայի դավադիր սպանությունը` այս ամենը վկայում են, որ համախմբում է պետքու լարված աշխատանք` ապահովելու երկրի պաշտպանունակությունը եւ զարգացումը:

Արթիկցիները եւս խորհրդարանի նախագահին ներկայացրին բազմաթիվ խնդիրներ` ուժեղ քամիներից վնասված եւ վթարային վիճակում գտնվող շենքերի վերականգնման, քաղաքի Մշակույթի տան կահավորման, փողոցների վերանորոգման եւ ասֆալտապատման, աշխատատեղերի ստեղծման:

Այդ առնչությամբ Աժ նախագահը հիշեցրեց, որ կարեւոր նշանակություն է տրված Հայաստանում փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանը եւ այդ նպատակով առաջին անգամ պետական բյուջեից հատկացված է 250 միլիոն դրամ: Բոլոր մարզերում ստեղծվելու են փոքր եւ միջին բիզնեսի աջակցման տարածքային կենտրոններ:

Հատուկ ուշադրության կենտրոնում են լինելու երիտասարդների հիմնախնդիրները եւ այդ նպատակով արդեն կան կոնկրետ ծրագրեր` մարզերում բացվելու են համակարչային ուսուցման կենտրոններ:

  ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը ծաղկեպսակ դրեց երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո այցելեց Գյումրիի Երեխայի տուն: Այս հաստատությունը հանրապետությունում երկրորդն է, որտեղ ապրումեն տարբեր ֆիզիկական արատներով մինչեւ վեց տարեկան մոտ 100 երեխաներ:Վեց տարեկանից հետո հոգեբանական մեծ խնդրի առջեւ են նրանք կանգնում, քանի որ ստիպված են լինում բաժանվել ծնողներին փոխարինած դաստիարակներից եւ ուսումը սկսել արդեն ուրիշ հաստատությունում: Խնդիրը հնարավոր է լուծել Գյումրիի Երեխայի տանը լրացուցիչ տարածք տրամադրելով, որտեղ հնարավոր կլինի կազմակերպել երեխաների ուսումը գոնե մինչեւ երրորդ դասարան: Աժ նախագահը խոստացավ աջակցել հարցի լուծմանը:

ԱԺ նախագահըմասնակցեց Գյումրիում ադամանդագործության արտադրամասի բացմանը, որով բացվեցին նաեւ նոր աշխատատեղեր գյումրեցիների համար:

Գյումրեցիների հետ ԱԺ նախագահը հանդիպեց Դրամատիկ թատրոնիլեփ լեցուն դահլիճում: Նա ասաց, որ իր ուժերի չափով աջակցելու է, որպեսզի Գյումրին ամբողջովին վերականգնվի եւ շարունակի Հայաստանի համար լինել գիտության, մշակույթի, արվեստի քաղաք: Արթուր Բաղդասարյանին ուղղվեցին ամենատարբեր հարցեր, որոնց մի մասին խորհրդարանի նախագահը պատասխանեց տեղում, մյուսներին խոստացավ պատասխանել հարցին լիարժեք ծանոթանալուց հետո: Նրան փոխանցվեցին հարյուրավոր նամակներ եւ գյումրեցիները երկար ժամանակ չէին թողնում, որ խորհրդարանի նախագահը հեռանար բեմից, չնայած թատրոնում ներկայացումը սկսելու ժամը վաղուց անել էր:

Շիրակի մարզ իր աշխատանքային այցը լրագրողների համար մամլո ասուլիսում ամփոփելով` խորհրդարանի նախագահը խոստացավ անձամբ պատասխանել բոլոր նամակներին եւ կարեւորեց մարդկանց հետ անմիջական հանդիպումները` տեղում բոլոր խնդիրներին ծանոթանալը եւ դրանց լուծումներ տալը:

 

 


06.03.2004
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հանդիպումը գիտությունների ազգային ակադեմիայում
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը մարտի 5-ին ԳԱԱ նախագահի նախաձեռնությամբ հանդիպեց ԳԱԱ գիտական խորհրդի անդամների հետ։ ԳԱԱ նախագահ Ֆադեյ Սարգսյանը համառոտ ներկայացրեց գիտության բնագավառում տիրող իրավիճակը, ներկայացրեց ԳԱԱ ակադեմիայի եւ գիտնականների առջեւ ծառացած խնդիրները։ ԱԺ նախագահի ուշադրությունը ...