Տպել
20.05.2008
Ազգային ժողովի նախագահը կմասնակցի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը  կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Եվրոպական երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ Ստրասբուրգում մայիսի 22-ին եւ 23-ին կքննարկվեն «Խորհրդարանները եւ քաղաքացիական հասարակությունը» եւ «Ազգային խորհրդարաններ եւ Եվրախորհուրդ. ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքների գերակայության քարոզչոթյունը» թեմաները:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հանդիպումները ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի, ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ: