Տպել
20.05.2008
Ազգային ժողովի նախագահը կմասնակցի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը  կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Եվրոպական երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ Ստրասբուրգում մայիսի 22-ին եւ 23-ին կքննարկվեն «Խորհրդարանները եւ քաղաքացիական հասարակությունը» եւ «Ազգային խորհրդարաններ եւ Եվրախորհուրդ. ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքների գերակայության քարոզչոթյունը» թեմաները:

Համաժողովի շրջանակներում նախատեսվում են ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի հանդիպումները ԵԽԽՎ նախագահ Լյուիս Մարիա դե Պյուչի, ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի եւ Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մարիոս Գարոյանի, Լեհաստանի Սենատի մարշալ Բոգդան Բորուսեւիչի հետ:


20.05.2008
Լատվիայի դեսպանի հրաժեշտի այցն Ազգային ժողով
              Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի Հանրապետության դեսպան Այվարս Վովերսին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` երկար...