Տպել
20.05.2008
Լատվիայի դեսպանի հրաժեշտի այցն Ազգային ժողով

              
Մայիսի 20-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Լատվիայի Հանրապետության դեսպան Այվարս Վովերսին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: 

ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց դեսպանին` երկարամյա, արդյունավետ  աշխատանքի եւ հայ-լատվիական  հարաբերություններում ունեցած ներդրումի համար եւ հաջողություններ մաղթեց հետագա աշխատանքում: Նշելով, որ նրա պաշտոնավարության ընթացքում երկու երկրների միջեւ հարաբերությունները էլ ավելի են խորացել, զարգացել է միջխորհրդարանական փոխգործակցությունը եւ համագործակցությունը միջազգային կառույցներում, պարոն Թորոսյանը համոզմունք հայտնեց, որ կան մեծ հնարավորություններ եւ հեռանկարներ հարաբերությունների հետագա զարգացման համար: Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ Հայաստանի համար եվրոպական ինտեգրումը արտաքին քաղաքական առաջնահերթություններից է ` այս առումով կարեւորելով լատվիական փորձը:

Լատվիայի Հանրապետության դեսպան Այվարս Վովերսը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին արդյունավետ  համագործակցության համար`  նշելով, որ իր պաշտոնավարության 6-7 տարիների ընթացքում Հայաստանը  զարգացման զգալի հաջողություններ է գրանցել տարբեր ոլորտներում: Դեսպանը կարեւորում է Եվրահանձնաժողովի վերջին զեկույցը Հայաստանի վերաբերյալ, որը Վրաստանի եւ Ադրբեջանի համեմատ ամենադրականն է: Բարձր գնահատելով  երկկողմ հարաբերությունների  ներկա մակարդակը եւ արձանագրելով ձեռքբերումները, պարոն Վովերսը  համոզմունք հայտնեց, որ համագործակցության մեծ ներուժ կա, մասնավորապես առեւտրատնտեսական  ոլորտում: Հայաստանում իր պաշտոնավարության տարիների մասին խոսելով` պարոն Վովերսը ասաց, որ դրանք եղել են լուսավոր  ու կարեւոր աշխատանքային տարիներ եւ  ինքը ձեռք է բերել բազմաթիվ բարեկամներ:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի եւս:


   


20.05.2008
Ազգային ժողովի նախագահը կմասնակցի խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը  կմեկնի Ստրասբուրգ` մասնակցելու խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին: Եվրոպական երկրների խորհրդարանների նախագահների մասնակցությամբ Ստրասբուրգում մայիսի 22-ին եւ 23-ին կքննարկվեն «Խորհրդարանները եւ քաղաքացիական հասարակությունը» եւ «Ազգային խորհրդարաններ...