Տպել
08.05.2008
ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանի շնորհավորական ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության օրվա առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի եւ խաղաղության օրվա առիթով.

«Սիրելի հայրենակիցներ

Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ մեր ժողովրդի ամենասիրելի ու ամենաթանկ տոնի` Հաղթանակի ու խաղաղության օրվա առթիվ:

Մայիսի 9-ը  մեր ժողովրդի երեք սերունդների` հանուն ազատության ու խաղաղության հերոսական պայքարի  մարմնացումն է, որի գագաթնակետը դարձավ Շուշիի եւ ողջ Արցախի ազատագրումը` մեր ժողովրդին վերադարձնելով արժանապատիվ կեցվածքն ու խաղաղ ապրելու եւ արարելու լիարժեք հնարավորությունը:

Գլուխ խոնարհելով հանուն այս տոնի հերոսաբար ընկած զինվորների ու հրամանատարների հիշատակի առաջ, մենք իրավունք չունենք մոռանալու, որ այն կերտվել է միասնության,  գիտակցված զրկանքների, նվիրումի եւ հայրենիքի նկատմամբ անսահման սիրո շնորհիվ:

Կրկին շնորհավորելով ձեզ, թանկագին հայրենակիցներ, մաղթում եմ նորանոր հաջողություններ ու հաղթանակներ` հանուն խաղաղության, մեր երկրի զորացման եւ մեր ժողովրդի բարեկեցության եւ երջանկության»: