Տպել
19.12.2007
Բելառուսի Հանրապետության դեսպանն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Բելառուսի Հանրապետության դեսպան Մարինա Դոլգոպոլովային:

Տիկին Դոլգոպոլովան Աժ նախագահին փոխանցեց Բելառուսի խորհրդարանի երկու պալատների նախագահների համատեղ հրավերը` 2008-ին պաշտոնական այցով Մինսկում լինելու համար: Դեսպանը, որ 2003 թ. պաշտոնավարում է Հայաստանում, բարձր գնահատական տվեց Հայաստանում կատարված բարեփոխումներին եւ օրենսդրական մեծ ծավալի աշխատանքներին, որ կատարել ու կատարում է Ազգային ժողովը` հատկապես 2005-ի սահմանադրական փոփոխություններից հետո օրենսդրությունը երկրի Հիմնական օրենքին համապատասխանեցնելու առումով: Նա կարեւորեց, որ 2008-ի բյուջեն սոցիալական խնդիրների լուծումով արդեն հիմքեր է ստեղծում աղքատության հաղթահարումից բարեկեցության հաստատմանն անցնելու համար: Այս շրջագծում տիկին Դոլգոպոլովան կարեւորեց կառավարող Հանրապետական կուսակցության դերը, որ ստանձնել է բարեփոխումների իրականացման պատասխանատվությունը եւ հաջողությամբ կենսագործում է իր ծրագրերը: Դեսպանը բարձր գնահատական տվեց նաեւ միջխորհրդարանական հարաբերություններին, որ դրսեւորվում են թե երկկողմանի կապերով, թե միջազգային կառույցներում համագործակցությամբ:
 
Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհակալություն հայտնեց հրավերի համար եւ նախագահական ընտրութուններից հետո Բելառուս այցելելու պատրաստակամություն հայտնեց: Աժ նախագահը հավաստեց հայ-բելառուսական միջխորհրդարանական կապերի բարձր մակարդակը, եւ վստահություն հայտնեց, որ այցը արդյունավետ կլինի եւ կնպաստի այդ հարաբերությունների զարգացմանը: Պարոն Թորոսյանը դեսպանի միջոցով իր շնորհակալությունը եւ տարեմուտի շնորհավորանքներն ու բարեմաղթանքները խնդրեց փոխանցել Բելառուսի խորհրդարանի նախագահներին եւ ժողովրդին:

19.12.2007
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն Ազգային ժողովում
Դեկտեմբերի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ, դեսպան Պետեր Սեմնեբիին, որ Հայաստան է ժամանել` մասնակցելու հայ-թուրքական հարաբերություններին նվիրված խորհրդարանական լսումներին: Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը, գոհունակություն հայտնելով, որ պ...