National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
28.11.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
28.11.2006
Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խումբը Ազգային ժողովում

Նոյեմբերի 28-ին Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը, խմբի անդամ Ալեն Մուան-Բրըսանը եւ քարտուղար Ժան-Պիեռ Դելանուան հանդիպեցին Աժ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ:

Բարձր գնահատելով հայ-ֆրանսիական բազմակողմ հարաբերությունների ներկա մակարդակը` հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը:Պարոն Ռուստամյանը ներկայացրեց իր ղեկավարած հանձնաժողովի կազմը, գործառույթները եւ գործունեությունը` նշելով, որ հանձնաժողովում գործում է հինգ ենթահանձնաժողով` Արցախի հարցերով, արտերկրում բնակվող ՀՀ քաղաքացիների եւ ազգությամբ հայերի շահերի պաշտպանության հարցերով, միջազգային կազմակերպությունների հետ տարվող աշխատանքների, ինտեգրացիոն խնդիրների եւ միջազգային փորձի տեղայնացման հարցերով, ինչպես նաեւ տնտեսական հարաբերությունների եւ տարածաշրջանային խնդիրների հարցերով:

Եվրոպական ինտեգրումը համարելով Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից ` պարոն Ռուստամյանը նշեց, որ նոյեմբերի 14-ին Բրյուսելում ստորագրված եվրոպական հարեւանության քաղաքականության գործողությունների ծրագիրը, որը Հայաստան - ԵՄ հարաբերությունների համար բոլոր ուղղություններով զարգացման նոր հեռանկարներ են բացվում:

Պարոն Ռուստամյանի խոսքով`  հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերություններին լրացուցիչ ջերմություն է հաղորդում այս տարի Ֆրանսիայում հայտարարված Հայաստանի տարին: Շնորհակալություն հայտնելովվերջերս Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած հայոց ցեղասպանության մերժումը դատապարտող օրինագծի համար ` պարոն Ռուստամյանը նշեց, որ այն նոր մակարդակի վրա բարձրացրեց հայոց ցեղասպանության նկատմամբ միջազգային հանրության ուշադրությունը,նոր շունչ կհաղորդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը եւ Թուրքիային կմղի ավելի իրական, լուրջ հողի վրա տեսնելու խնդրի լուծումը: Արմեն Ռուստամյանը հույս հայտնեց, որ ԱՄՆ Կոնգրեսի կազմի փոփոխությունը հօգուտ հայամետ դիրքորոշում ունեցող պատգամավորների` հնարավորություն կտա ցեղասպանության խնդիրը լուրջ ուշադրության արժանացնելԱՄՆ-ում:

Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանը կարեւորեց հայ-ֆրանսիական փոխգործակցության ակտիվացումը `  կարեւորելով միջխորհրդարանական կապերի զարգացումը եւ միջազգային կառույցներում  համագործակցության խորացումը, այս առումով բարձր գնահատելով ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության եւ Արմեն Ռուստամյանի գործունեությունը:

Հանդիպման ընթացքում  քննարկվեցին երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները եւ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս :

ՀՀ  Ազգային ժողովի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական  խմբի անդամները եւս հանդիպեցին Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանի, խմբի անդամ Ալեն Մուան-Բրըսանի եւ խմբի քարտուղար, ֆինանսաբյուջետային բաժնի վարիչ Ժան-Պիեռ Դելանուայի հետ:

Ողջունելով հյուրերին` Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական  խմբի ղեկավար Մհեր Շահգելդյանը երախտիքի խոսք հայտնեց Ֆրանսիայի խորհրդարանին`  հայոց ցեղասպանության մերժումը դատապարտող օրենքի ընդունման առթիվ:  Պարոն Շահգելդյանը կարեւորեց ընտրական գործընթացներում ֆրանսիական փորձի կիրառումը, տնտեսական ոլորտում համագործակցելու անհրաժեշտությունը:

Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանն արդեն 15-րդ անգամ է այցելում Հայաստան եւ նկատում է առաջընթաց բոլոր բնագավառներում: Խմբի ղեկավարը խոսեց Ֆրանսիայում Հայաստանին նվիրված միջոցառումների մասին` հավաստիացնելով, որ դրանք չեն սահմանափակվի միայն հայ համայնքի շրջանակներում: Տեղեկացվեց նաեւ, որ հունիսին կայանալիք երաժշտության տոնին պիտի հնչի հայկական երաժշտություն, որը եւս մեկ քայլ է հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման համար:

Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական խմբի անդամ Ալեն Մուան-Բրըսանը նշեց, որ Իզերում հայազգի Նապոլեոն Բուռնաքյանի հովանավորությամբ կառուցվել են եկեղեցիներ եւ  ցեղասպանությանը նվիրված հուշարձաններ. դա ապացույց է, որ հայկական մշակույթը եւ քաղաքակրթությունը լուրջ դերակատարություն ունեն ֆրանսիական մշակույթի զարգացման գործում:

Հյուրերին հետաքրքրում էր ֆրանսերենի ուսուցման մակարդակը Հայաստանում: Այս հարցում Հայաստան-Ֆրանսիա բարեկամության պատգամավորական  խմբի ղեկավար Մհեր Շահգելդյանը կարեւորեց Հայաստանում ֆրանսիական համալսարանի եւ Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի դերը:

Զրույցի մասնակիցները պատրաստակամություն հայտնեցին նոր որակ հաղորդել միջխորհրդարանական հարաբերություններին, առավել զարգացնել երկու երկրների միջեւ ստեղծված համագործակցությունը: Հանդիպմանը քննարկվեցին հայ-ֆրանսիական կապերին առնչվող եւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր եւս:


28.11.2006
Ֆրանսիայի Ազգային ժողովի բարեկամության խմբի անդամները խորհրդարանում
Նոյեմբերի 28-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի ղեկավար Ֆրանսուա Ռոշբլուանին, խմբի անդամ Ալեն Մուան Բրըսանին, քարտուղար Ժան Պիեռ Դելանուային: Ողջունելով հյուրերին` խորհրդարանի նախագահը շնորհակալություն հայտնեց ի շահ ...



ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am