Տպել
22.11.2006
Սերբիայի դեսպանը Ազգային ժողովում

Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը հանդիպեց Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպան Լիլիանա Բաչեւիչին:

ԱԺ նախագահը շնորհավորեց տիկին Բաչեւիչին` նշանակման առիթով եւ վստահություն հայտնեց, որ իր առաքելության ընթացքում դեսպանը կնպաստի հայ-սերբական հարաբերությունների առավել սերտացմանը: Նշելով, որ երկկողմ խորհրդարանական հարաբերությունները զարգացման անհրաժեշտ մակարդակին դեռ չեն հասել` պարոն Թորոսյանը գոհունակություն հայտնեց միջազգային կառույցներում, հատկապես ԵԽԽՎ-ում, համագործակցությունից, ընդգծելով, որ Սերբիայի խորհրդարանական պատվիրակության հետ Ստրասբուրգում մշտապես եղել է հիանալի եւ շատ արդյունավետ համագործակցություն: Աժ նախագահը նշեց, որ երբեմն փորձեր են արվում Հայաստանի ու Սերբիայի շահերը հակառակ բեւեռներում տեսնել` նկատի ունենալով Լեռնային Ղարաբաղի եւ Կոսովոյի խնդիրները, թեպետ իրականում ոչինչ չկա հակադրելու. եւ հայերը, եւ սերբերը պաշտպանում են հայրենիքի անբաժանելիության սկզբունքը:

Հայաստանում Սերբիայի նորանշանակ դեսպան Լիլիանա Բաչեւիչը եւս համամիտ էր, որ երկկողմանի հարաբերությունները զիջում են միջազգային կառույցներում համագործակցությանը: Նա, կարեւորելով Հայաստանի աջակցությունը Սերբիային միջազգային կառույցներում, իր երկրի երախտագիտությունը հայտնեց եւ վստահեցրեց, որ իր նպատակն է լինելու նպաստել նաեւ երկկողմ հարաբերությունների զարգացմանը: Տիկին Բաչեւիչը կարեւորեց միջխորհրդարանական հարաբերությունները, որոնք, իր խոսքով, առավել ազատ են տարբեր թեմաների քննարկման համար: Նա գտնում է, որ Կոսովոյի խնդիրը, որ ցավալի ու բարդ հարց է բոլոր սերբերի համար, քիչ երկրներում է ճիշտ ըմբռնվում` սովորաբար ունենալով պարզունակ ընկալում, իսկ Հայաստանը այն սակավ երկրներից է, որտեղ լիովին հասկանում են խնդրի բարդությունը: Նա հույս հայտնեց, որ 2007-ին Կոսովոյի հարցը իր հնարավորինս ընդունելի լուծումը կստանա: Նրա խնդրանքով ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն անդրադարձավ Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը, նշելով, որ լիովին հասկանալի է միջազգային հանրության անհամբերությունը` հարցի շուտափույթ լուծման անկալիքների առումով, այնուհանդերձ ուշադիր վերաբերմունքը երեւան է բերում այն իրողությունը, որ Ադրբեջանն առանձնապես ցանկություն չունի հարցը լուծված տեսնել: ԱԺ նախագահը կարեւորեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքը, որ վերջին շրջանում կարողացել են լուծման իրական հիմքեր գտնել` համադրելով ազգերի ինքնորոշման եւ տարածքային ամբողջականության սկզբունքները, ինչը լավատեսության հիմք է տալիս:

Հանդիպման ընթացքում անդրադարձներ եղան նաեւ այլ հարցերի:


22.11.2006
Կանադայի դեսպանը Ազգային ժողովում
Նոյեմբերի 22-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Կանադայի նորանշանակ դեսպան Ռալֆ Լեսիշինին:Աժ նախագահը վստահություն հայտնեց, որ պարոն Լեսիշինի նշանակումով հայ-կանադական հարաբերությունները նոր փուլ կթեւակոխեն` լինելով բարձր մակարդակի վրա եւ միաժամանակ ունենալով զարգացման նոր հնարավ...