Տպել
25.10.2006
ԵԱՀԿ-ում Իտալիայի դեսպանը Ազգային ժողովում

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ԵԱՀԿ-ում Իտալիայի դեսպան Ֆրանչեսկո Բասկոնեին: Հանդիպմանը ներկա էին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը եւ Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն:

Հանդիպման առանցքում  Ընտրական օրենսգրքի քննարկումներն էին եւ առաջիկա համապետական ընտրությունները: ԵԱՀԿ-ում Իտալիայի դեսպան Ֆրանչեսկո Բասկոնեն նշեց, որ ԵԱՀԿ-ն մեծ կարեւորություն է տալիս 2007 թ. եւ 2008 թ. համապետական ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելուն եւ երկարաժամկետ դիտորդական առաքելության իրականացման համար հրավերներն ուղարկելը: Նրա խնդրանքով ԱԺ նախագահը հանգամանալից ներկայացրեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկումների ընթացքը եւ ընդունման ժամկետները: Նշվեց, որ խորհրդարանն արդեն առաջին ընթերցումով նախագիծը քննարկեց, առաջիկա նիստում տեղի կունենա քվեարկությունը: Նախատեսվում է Ընտրական օրենսգիրքն ընդունել դեկտեմբերին` աշնանանային նստաշրջանի վերջին քառօրյայում: Անդրադառնալով դիտորդական առաքելության իրականացմանը համար հրավերների խնդրին, Աժ նախագահ Տիգրան Թորոսյանը պարզաբանեց, որ հրավերներ հնարավոր է ուղարկել միայն ընտրությունների օրվա նշանակումից հետո եւ վստահեցրեց, որ Հայաստանն առաջինն է շահագրգիռ ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնելու մեջ ու այդ ընտրություններին հնարավորինս մեծ թվով դիտորդների մասնակցության:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը իրազեկեց, որ Վենետիկի հանձնաժողովի եւ ԵԱՀԿ փորձագետների կարծիքով Ընտրական օրենսգրքի նախագծի փորձագիտական եզրակացության կարիք չկա եւ նախագիծը կարող է ընդունվել` պատրաստ լինելուն պես: Պարոն Թորոսյանը վստահության համար շնորհակալություն հայտնելով` կարեւորեց օրենսգրքի ընդունման ոչ միայն ժամկետները, այլեւ մակարդակն ու որակը, որպեսզի ամեն մի գումարման խորհրդարան իր լիազորությունների ժամկետում անընդհատ հարկադրված չլինել զբաղվել Ընտրական օրենսգրքի բարելավմամբ:

ԵԱՀԿ-ում Իտալիայի դեսպան Ֆրանչեսկո Բասկոնեն իր գոհունակությունը հայտնեց Ընտրական օրենսգրքի բարեփոխումների ընթացքից եւ հաջողություններ մաղթեց ընտրությունների անցկացման գործընթացին:


25.10.2006
Շվեդիայի Թագավորության դեսպանը Ազգային ժողովում
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հանս Գունար Ադինին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում Շվեդիայի Թագավորության պատվո հյուպատոս Էդիտ Խաչատրյանը: Պարոն Հանս Գունար Ադինը Աժ նախագահին իրազեկեց Շվեդիայում սեպտեմբերյան ընտրությունն...