Տպել
24.10.2006
Պետական կառույցները եւ հասարակական կազմակերպությունները` հանուն մարդու արժանապատվության եւ անվտանգության պաշտպանության

Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց ՌԴ Պետական Դումայի պատգամավոր, Մարդկային արժանապատվության եւ անվտանգության պաշտպանության միջազգային լիգայի նախագահ, բանակի գեներալ Վալենտին Վարեննիկովի գլխավորած պատվիրակությանը:  Հանդիպմանը մասնակցում էին ԱԺ պատգամավոր Հրանտ Խաչատրյանը եւ ՀՀ վարչապետի խորհրդական Ֆադեյ Սարգսյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` պարոն Վարեննիկովը Աժ նախագահին փոխանցեց ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի ողջույնները եւ ներկայացրեց իրենց առաքելության նպատակը,  այն է`  Հայաստանում եւս հիմնել Մարդկային արժանապատվության եւ անվտանգության պաշտպանության ազգային լիգա հասարակական կազմակերպություն, որի անհրաժեշտությունը հիմնավորվեց  պետական կառույցների հետ աշխատանքի անհրաժեշտությամբ` հասարակության համար հատկապես կարեւորվող հիմնահարցերի լուծումները գտնելու նպատակով: Պարոն Վարեննիկովը նշեց, որ նոյեմբերին մեկ տարին բոլորող լիգայում արդեն կան 12 երկրներ, եւս 20 երկրներ կանդամակցեն առաջիկայում: Լիգայի ռազմավարական հետազոտությունների կենտրոնն ուսումնասիրում է տարբեր երկրներում հակամարտությունների, տեխնոգեն աղետների հավանականության աստիճանը եւ համապատասխան նամակներ է ուղարկում այդ երկրների կառավարություններին` նախազգուշացնելով մարդկային արժանապատվության ու անվտանգության պաշտպանության անհրաժեշտության մասին, լիգան նաեւ քայլեր է ձեռնարկում հակամարտությունների ու աղետների հետեւանքների հաղթահարման համար:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը ողջունեց Հայաստանում Մարդկային արժանապատվության եւ անվտանգության պաշտպանության ազգային լիգայի ստեղծումը` կարեւորելով մարդու արժանապատվության ու պաշտպանվածության իրավունքը եւ պատրաստակամություն հայտնեց աջակցել թե ազգային լիգայի, թե միջազգային լիգայի գործունեությանը: Պարոն Թորոսյանը նշեց, որ, ցավոք, ժամանակակից աշխարհում ոչ միշտ է մարդու արժանապատվությունը բարձր գնահատվում, այնուհանդերձ ինքը լավատես է եւ պատրաստակամ նպաստել դժվարությունների հաղթահարմանը:


24.10.2006
Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրենը խորհրդարանում
Հոկտեմբերի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակի տնօրեն Ռոջեր Ռոբինսոնին, որ ավարտում է իր առաքելությունը մեր երկրում:Պարոն Ռոբինսոնը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` չորսուկես տարվա համատեղ արդյունավետ աշխատանքի համար, նշելով, որ այդ տարիներին ...