National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
18.10.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01
02 03 04 05 06 07 08
09 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31
 
18.10.2006
«Միկա-Երեւան» կանանց թիմը Ազգային ժողովում

Հոկտեմբերի 18-ին ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Եվրոպայի ակումբային թիմերի առաջնության հաղթող «Միկա Երեւան» կանանց թիմի անդամներ Մայա Չիբուրդանիձեին, Էլինա Դանիելյանին, Նինո Խուրցիձեին, Նելլի Աղինյանին, որ հաղթանակով վերադարձել են Ավստրիայի Ինսբրուկ քաղաքում անցկացված առաջնությունից, թիմի հետ էր նրանց հովանավոր Միքայել Բաղդասարովը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շնորհավորեց շախմատիստուհիներին` փայլուն հաջողության համար, նշելով, որ առաջին անգամ հայկական շախմատում կանայք տղամարդկանց գերազանցում են: ԱԺ նախագահը Եվրոպայի ակումբային թիմերի առաջնությունում ձեռքբերված հաղթանակը որակեց իբրեւ շատ կարեւոր եւ շատ պատվաբեր: Ինսբրուկյան հաղթանակը կարեւորվեց ոչ միայն հայերիս համար, այլեւ վրաց ժողովրդի, քանի որ «Միկա Երեւանում» խաղում են նաեւ երկու վրացուհիներ եւ այս հաղթանակը կարելի է անվանել հայ-վրացական համատեղ հաջողություն: Պարոն Թորոսյանը ընդգծեց Միքայել Բաղդասարովի մեծ ավանդը ոչ միայն տնտեսության զարգացման մեջ, այլեւ` սպորտի` ափսոսանքով նշելով, որ սակավաթիվ բիզնեսմեններ են զբաղվում մշակույթի ու սպորտի հովանավորությամբ: Խորհրդարանի նախագահը հայտնեց շախմատիստուհիներին ըստ ամենայնի աջակցելու պատրաստակամությունը:

Շախմատիստուհիների հաղթանակը շվեյցարական մրցակարգով դժվարին մրցապայքարում բարձր գնահատելով` Միքայել Բաղդասարովը շնորհակալություն հայտնեց ԱԺ նախագահին` ընդունելության համար, որը, նրա խոսքով, վկայում է, թե ինչ մեծ ուշադրություն է դարձնում պետությունը սպորտի զարգացմանը: Նա ընդհանրապես կարեւորեց սպորտի զարգացումը երկրում, նշելով, որ եկող տարի շահագործման կհանձնվի մարզական մեծ համալիր, որտեղ մարզումների հնարավորություն կստանան տարբեր մարզաձեւերի ներկայացուցիչներ: Պարոն Բաղդասարովը հատկապես կարեւորեց ֆուտբոլի զարգացումը հանրապետությունում` իբրեւ ամենաարագ միավորող մարզաձեւի, որը նաեւ մեծ ուրախություն է պատճառում մարդկանց:

«Միկա Երեւանի» շախմատիստուհիներ Մայա Չիբուրդանաձիեն եւ Էլինա Դանիելյանը թիմի անունից շնորհակալություն հայտնեցին ԱԺ նախագահին` շախմատի եւ իրենց նկատմամբ ցուցաբերած ուշադրության համար, նշելով նաեւ, որ պարոն Թորոսյանը ինքը լավ շախմատ է խաղում: Նրանք հույս հայտնեցին, որ հետագայում էլ կկարողանան պատվով շարունակել շախմատային հաղթանակների պատմությունը:

ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը շախմատի զարգացման մեջ ունեցած ներդրումի համար Ազգային ժողովի պատվոգիր հանձնեց Միքայել Բաղդասարովին, իսկ «Միկա Երեւան» թիմի շախմատիստներին պարգեւատրեց անվանական ժամացույցներով:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am