National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
29.8.2006

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30 31
 
29.08.2006
Եվրաինտեգրումն այլընտրանք չունի

Օգոստոսի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանն ընդունեց Բելգիայի Թագավորության Սենատի արտաքին հարաբերությունների եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ֆրանսուա Ռոելան դյու Վիվիեին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանի եվրաինտեգրմանը, հարեւանների հետ հարաբերություններին եւ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի լուծմանն առնչվող հարցեր: Պարոն Վիվիեն Բելգիայի Սենատի նախագահ Անն Մարի Լիզինի ողջույնները փոխանցելով ԱԺ նախագահին` նշեց, որ ինքը հետամուտ է լինելու2006-ի սկզբին Սենատին ներկայացված «Ժխտողականության մասին» օրենքի նախագծի ընդունմանը, որը վերաբերում է 1915 թ. հայոց ցեղասպանության ճանաչմանը: Պարոն Վիվիեն հիշեցրեց, որ ԵՄ անդամ 25 երկրներից միայն Բելգիան է կողմնակից Թուրքիայի հետ անդամակցության բանակցությունները վերսկսելուն` Սենատն ընդունել է որոշում, որտեղ ներկայացված զեկույցում Թուրքիային մի շարք նախապայմաններ են առաջադրվում. Կիպրոսի հարցից հետո երկրորդը հայոց ցեղսապանության ընդունման խնդիրն է, քանի որ եվրոպական ընտանիքի անդամ դառնալ ցանկացող երկիրը պետք է ընդունի եվրոպական արժեքները: Պարոն Վիվիեն այդ մոտեցումը ներկայացրել է նաեւ Անկարայում` Թուրքիայի խորհրդարանում եւ բարձրաստիճան պաշտոնյաներին, եւ հանդիպել է նրանց դիմադրությանը, թեպետ տպավորություն ունի, որ նրանք հակված են լսել: Պարոն Վիվիեն Հայաստան կատարած այցի ընթացքում կլինի նաեւ Լեռնային Ղարաբաղում. անդրադառնալով ԼՂ հիմնահարցին` նա նշեց, որ չի կիսում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տեսակետը, թե նախընտրական փուլում պետք է բանակցությունները դադարեցնել: Նա անհանգստացած է Ադրբեջանի ռազմական բյուջեի կրկնապատկումից եւ գտնում է, որ քարոզչական պահը հաշվի չառնելով` այդ փաստը պետք է միջազգային հանրության ուշադրությունն արժանանա: Նրա կարծիքով հարցի լուծումն անպայման պիտի հաշվի առներ Ռամբույեից հետո հրապարակված ինքնորոշման իրավունքի հարգումը, որն այն տարբերակն է, որի դեպքում չեն լինի հաղթողներ ու պարտվողներ:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցի լուծմանը`  ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը նշեց, որ իր կարծիքով եւս (ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ը ներկայացնող համանախագահ Մեթյու Բրայզայի հետ հանդիպման ժամանակ դաասվել է) բանակցությունները նախընտրական փուլի հետ չպետք է կապել եւ սահմանափակել աշխատանքային ժամանակը, քանի որ հարցի լավ լուծումը կարող դրական ազդել եւ ընտրությունների վրա, իսկ վատ լուծումը միշտ էլ անընդունելի կլինի: Պարոն Թորոսյանը  կարեւորեց այն փաստը, որ 2005-ից ինքնորոշման իրավունքը մի քանի միջազգային փաստաթղթերում արձանագրվել է որպես սկզբունք հակամարտության լուծման համար,Ռամբույեի բանակցություններից հետո պարզ է դարձել` որ սկզբունքներն են լուծման հիմքում լինելու, հատկապես կարեւոր է այդ սկզբունքի հետեւողական կիրառումը: Աժ նախագահը մտահոգություն հայտնեց, որ ադրբեջանական լրատվամիջոցները սաստկացրել են Հայաստանի եւ հայերի նկատմամբ ատելության եւ պատերազմի քարոզչությունը, որն անհարիր է Եվրոպայի Խորհրդի անդամ երկրին, այդ փաստը եւս պետք է ուշադրության կենտրոնում լինի: Նա նշեց, որ 1991 թ. ԽՍՀՄ օրենքների շրջանակներում Լեռնային Ղարաբաղում անցկացվել է հանրաքվե, բայց անհրաժեշտության դեպքում հանրաքվե կարող է եւս մեկ անգամ անցկացվել: Պարոն Թորոսյանը նաեւ նշեց, որ հրադադարից հետո 12 տարի ԼՂՀ բանակի վերահսկողության տակ գտնվող ԼՂՀ հարակից տարածքներն ապահովում են ԼՂՀ բնակչության անվտանգությունը եւ ակնհայտ է, որ այդ տարածքների հետ կապված որեւէ հարցադրում անընդունելի է`  ԼՂՀ կարգավիճակից առանձին քննարկելու համար:

Կողմերը կարեւորեցին  տարածաշրջանի երկրների եվրաինտեգրումը, որը կնպաստի նաեւ հակամարտությունների հաղթահարմանն ու քաղաքական, տնտեսական զարգացմանը: Պարոն Վիվիեն նշեց, որ Եվրամիության անդամ երկրները օրեցօր ավելի բարենպաստ են վերաբերվում Հայաստանի անդամակցությանը Եվրամիությանը: ՀՀ ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը կարեւորեց այդ ուղղությամբ կատարվող ու կատարվելիք քայլերի հետեւողականությունը, որը հաջողության երաշխիքներ կտա:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am