Տպել
21.04.2006
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Կոիշիրո Մացուուրային

Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Ժան Կլոդ Գոդենի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ  ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Կոիշիրո Մացուուրային: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ ձեռքբերվեցին Ազգային ժողով-ՅՈՒՆԵՍԿՕ փոխհարաբերությունների համակարգման եւ ակտիվացման համար պատգամավոր նշանակելու,  մշակութային ժառանգության պահպանման խնդիրների քննարկման համար խորհրդաժողով անցկացնելու եւ Նախիջեւանի հայկական պատմական հուշարձանների վիճակի ուսումնասիրման համար Նախիջեւան պատվիրակություն ուղարկելու մասին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցությանն առնչվող այլ խնդիրներ եւս: