Տպել
21.04.2006
Աշխատանքային այցեր Ֆրանսիա եւ Ռուսաստան

 կկայանան տասից ավելի հանդիպումներ

Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Ժան Կլոդ Գոդենի հրավերով` ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 21-25-ը կմեկնի Ֆրանսիա:

Այցի ընթացքում Փարիզում եւ Մարսելում նախատեսվում են հանդիպումներ` Ֆրանսիայի Սենատի նախագահ Քրիստիան Պոնսլեի, Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ, Մարսելի քաղաքապետ ժան Կլոդ Գոդենի, ՆԱՏՕ ԽՎ-ի նախագահ Պիեռ Լելյուշի, ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Կոիխիրո Մացուրայի, Ֆրանսիայի արտաքին գործերի պետական քարտուղար Ռենե Մյուզելեի, հայ համայնքի անդամների հետ:

Ապրիլի 24-ին պատվիրակությունըՄարսելում կմասնակցի ցեղասպանության զոհերի հիշատակին հուշակոթողի բացմանը:

Ֆրանսիայից խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը կմեկնի Սանկտ Պետերբուրգ,  որտեղ ապրիլի 26-27-ին կմասնակցի Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի 100 ամյակի տոնակատարությանը: ՌԴ աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԺ նախագահը հանդիպումներ կունենա Եվրոպայի Խորհրդի նախագահ Ռենե վան դեր  Լինդենի, ՌԴ Պետական Դումայի նախագահ Բորիս Գրիզլովի, ՌԴ Դաշնային Ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Սերգեյ Միրոնովի, Ադրբեջանի միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովի, ԵԱՀԿ Խորհրդարանական Վեհաժողովի նախագահ Էլսի Հաստինգսի հետ: Իբրեւ Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի նախագահ` Արթուր Բաղդասարյանը համաձայնագիր կստորագրի «Եվրազեսի» հետ:


21.04.2006
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Կոիշիրո Մացուուրային
Ֆրանսիայի Սենատի փոխնախագահ Ժան Կլոդ Գոդենի հրավերով Փարիզում գտնվող ՀՀ  ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Կոիշիրո Մացուուրային: Հանդիպման ընթացքում պայմանավորվածություններ ձեռքբերվեցին Ազգային ժողով-ՅՈՒՆԵՍԿՕ փոխհարաբերությունների համակարգման եւ ակտիվացման համ...