Տպել
19.04.2006
ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանները կարեւորում են առաջիկա ընտրությունները ժողովրդավարական չափանիշներին համապատասխան անցկացնելը

Ապրիլի 19-ին ՀՀ ԱԺնախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին ու միջազգային կառուցների ներկայացուցչներին:

Նշելով, որ առաջին անգամ քաղաքական բոլոր ուժերի համաձայնությունն է ձեռքբերվել Ընտրական օրենսգրի նախագծի շուրջ` Աժ նախագահը հանգամանալից ներկայացրեց հիմնական փոփոխությունները, տեղեկացնելով, որ նախագիծն արդեն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով եւ ԵԱՀԿ փորձաքննության: Արթուր Բաղդասարյանը, պատասխանելով դեսպանների հարցերին, նշեց, որ հունիսին սպասվուն է ԵԱՀԿ եւ Վենետիկի հանձնաժողովի համատեղ փորձագիտական խմբի այցելությունը Հայաստան, որի ժամանակ կկազմակերպվեն քննարկումներ Ընտրական նոր օրենսգրի եւ վարչարարության խնդիրների շուրջ: Հանդիպման ընթացքում անդարադարձ եղավ նաեւխորհրդատվական, տեխնիկական ու փորձագիտական աջակցության հարցերին:

ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Վլադիմիր Պրյախինը, Իտալիայի Հանրապետության դեսպան Մարկո Կլեմենտեն, ՄԱԿ-ի մշտական համակարգող Կոնսուելո Վիդալն իրենց ելույթներում մատնանշելով Ընտրական օրենսգրքի նախագծի մեջ միջազգային կառույցների առաջարկություների ներգրավումը` կարեւորեցին 2007-2008 թթ. համապետական ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացման համար օրենսդրական հիմքերի ապահովումն ու քաղաքական կամքի դրսեւորումը եւ աջակցության պատրաստակամություն հայտնեցին:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռքբերվեց շարունակել քննարկումները Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ:


19.04.2006
Եվրոպական կառույցները պատրաստակամ են աջակցել Հայաստանի ժողովրդավարության խորացմանը
Ապրիլի 19-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Եվրամիություն-Հայաստան համագործակցության 8-րդ նիստի մասնակիցներին: Խորհրդարանի նախագահը կարեւորեց Եվրամիություն-Հայաստան փոխհարաբերությունների ընդլայնումը եւ ժողովրդավարության խորացումը Հայաստանում` հույս հայտնելով, որ Եվրամիություն-Հայաստան հա...