Տպել
27.03.2006
ՀՀ ԱԺ նախագահի աշխատանքային այցը Իսպանիա

Մարտի 29-ից ապրիլի 1-ը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը աշխատանքային այցով կլինի Իսպանիայում: Այցի ընթացքում նախատեսվում են Աժ նախագահի հանդիպումները Իսպանիայի Սենատի նախագահ Խավիեր Ռոխոյի եւ Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի նախագահ Մանուել Մարին Գոնսալեսի հետ:

Մարտի 29-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը եւ Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Անն Մարի Լիզինը Վալենսիայում կբացեն Աղքատության դեմ պայքարող քաղաքների  համաշխարհային դաշինքի հինգերորդ համաժողովը, որի ընթացքում Հայաստանի չորս քաղաքներ կանդամակցեն դաշինքին:

Այցի ընթացքում նախատեսվում են նաեւ այլ հանդիպումներ:


27.03.2006
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը թատրոնի միջազգային օրվա առիթով
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը թատրոնի միջազգային օրվա առիթով շնորհավորական ուղերձ է հղել, որում ասվում է.«Ջերմորեն շնորհավորում եմ թատերական գործիչներին ու անտարակույս նաեւ թատրոնի երկրպագուներին իրենց տոնի` թատրոնի օրվա առիթով:Հազարամյակների պատմություն ունեցող հայ թատրոնը անգնահատելի ներդրում ...