Տպել
24.03.2006
Կկազմակերպվի կոնֆերանս ժողովրդավարության զարգացման խնդիրների շուրջ

Մարտի 24-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Նիդեռլանդների խորհրդարանի  վերին պալատի սենատոր Էյմերտ վան Միդելկոպին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին միջխորհրդարանական համագործակցության զարգացման խնդիրները, պայմանավորվածություն ձեռքբերվեց Նիդեռլանդների խորհրդարանի հետ համատեղ «Նոր ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում Երեւանում եւ Հաագայում ժողովրդավարության զարգացման խնդիրների շուրջ կոնֆերանսների կազմակերպման մասին:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը խնդրեց իր շնորհակալությունը փոխանցել Նիդեռլանդների խորհրդարանին` հայոց ցեղասպանության ճանաչման համար, ինչը կկանխի նման ոճրագործությունների երբեւէ  կրկնությունը: