Տպել
06.03.2006
ԵԱՀԿ հուշամեդալ ԱԺ նախագահին եւ գրքեր ԱԺ գրադարանին

Մարտի 6-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը Ազգային ժողովի գրադարանին փոխանցեց տարբեր ոլորտներին վերաբերողհայերեն, ռուսերեն, անգլերենգրքեր:

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը,  նշելով, որ արդյունավետ համագործակցություն է ձեւավորվել Ազգային ժողովի եւ ԵԱՀԿ-ի միջեւ` անդրադարձավ նաեւ կայուն ավանդույթներին, որոնք դրսեւորվում են այդ համագործակցության մեջ:

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը կարեւորեց  ԱԺ-ի դերը քաղաքացիական ինստիտուտների կայացման եւ ժողովրդավարության հաստատման գործում: Նշելով,որ սահմանադրական փոփոխություններից հետո ընդլայնվել են խորհրդարանի իրավասությունները, դեսպանը կարեւորեց ԵԱՀԿ եւ ԱԺ-ի համագործակցության խորացումը օրինաստեղծ գործունեության կատարելագործման, հակակոռուպցիոն պայքարի ոլորտներում եւ այլն: «Չեմ կարող չօգտվել հնարավորությունից ու չնշել հրաշալի համագործակցությունը, որ ստեղծվել է ԵԱՀԿ-ի եւԱզգային ժողովի միջեւ»,-ասաց պարոն Պրյախինը:  Խորհրդարանի նախագահի հետ ձեռքբերված պայմանավորվածությամբ համագործակցության մի ոլորտ էլ կդառնա հակակոռուպցիոն գործունեությունը, օրինաստեղծ գործունեության կատարելագործումը ու նոր իրողություններին Ընտրական օրենսգրքի համապատասխանեցումը, որի արդյունքը կդառնա 2007-ի խորհրդարանական ընտրություններիազատ, արդար եւ թափանցիկ լինելուն նպաստելը:

ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Վլադիմիր Պրյախինը ԵԱՀԿ-ի հետ սերտ համագործակցության զարգացման համար ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին պարգեւատրեց ԵԱՀԿ հուշամեդալով: