Տպել
03.03.2006
ԵԽ-ն փաստահավաք առաքելություն կուղարկի Նախիջեւան եւ Լեռնային Ղարաբաղ

ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսի պատասխանը

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանին

Հին Ջուղայի հայկական գերեզմանոցի խաչքարերի բարբարոսական ոչնչացման առնչությամբ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նամակով դիմել էր ԵԽ գլխավոր քարտուղար  Թերի Դեւիսին` կոչ անելով կանխել միջնադարյան պատմական հուշարձանների ոչնչացումը:

Արձագանքելով նամակին` ԵԽ գլխավոր քարտուղար Թերի Դեւիսը նշել է, որ ԵԽ-ն մեծ կարեւորություն է տալիս մշակութային ժառանգության պահպահմանը եւ Հարավային Կովկասում մշակութային ժառանգության վայրերի ոչնչացման վերաբերյալ   դրդել է Նախիջեւան եւ Լեռնային Ղարաբաղ փաստահավաք առաքելություն ուղարկելու առաջարկ անել եւ առաջիկայում ԵԽ քարտուղարությունը տարածաշրջան կուղարկի այդ առաքելության անդամներին:


03.03.2006
Պարաօլիմպիկ խաղերի Հայաստանի հավաքականը մեկնում է Թուրին
Մարտի 3-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց պարաօլիմպիկ խաղերին մասնակցող հայ մարզիկներին`  Մհեր Ավանեսյանին, Գրետա Խնձրցյանին, Գարուշ Դանիելյանին եւ հայկական պարաօլիմպիկ խաղերի կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանին: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ԱԺ սոցիալական, առողջապահության եւ բնության ...