Տպել
02.03.2006
Քննարկվեցին միջխորհրդարանական հարաբերությունների հարցեր

Մարտի 2-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Լյուքսեմբուրգի կառավարող Քրիստոնեա-սոցիալական կուսակցության խորհրդարանական խմբակցության գլխավոր քարտուղար Ֆրանկ Էնգելին,  Բերտրանժ քաղաքի քաղաքային խորհրդի անդամ Մարկ Ռաուխսին:

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի միջեւ խորհրդարանական կապերին լավ մեկնարկ է տրված եւ այդ կապերը խորացնելու լավ հնարավորություններ են ստեղծված: Բերտրանժեւ Դիլիջան քաղաքների միջեւ համագործակցության օրինակով (որի արդյունքում կհիմնանորոգվի Դիլիջանի թիվ 1 դպրոցը) կարեւորվեց նաեւ այլ քաղաքների միջեւ բարեկամական կապերի հաստատումը: Նշվեց, որ Եվրամիության հետ համատեղ հոկտեմբերին Երեւանում կազմակերպվելու է միջռեգիոնալ համագործակցության խնդիրներին նվիրված խորհրդաժողով, որին կարող է մասնակցել նաեւ Լյուքսեմբուրգի պատվիրակությունը:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ միջկուսակցական հարաբերությունների հաստատման հնարավորությունը: