Տպել
31.10.2005
ԵԽԽՎ-ն բարձր է գնահատում Հայաստանի ջանքերը եվրաինտեգրման ճանապարհին

Հոկտեմբերի 31-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանի Հանրապետության խորհրդարանի 15-ամյակի տոնակատարության շրջանակներում`  Երեւան ժամանած ԵԽԽՎ փոխնախագահ Բեռնար Շրայներին:

Խորհրդարանի նախագահը պարոն Շրայներին իրազեկեց Հայստանում կատարվող բարեփոխումների մասին` մասնավորապես ԵԽԽՎ-ում Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման ժամանակացույցի համաձայն` սահմանադրության փոփոխությունների գործընթացի, նոյեմբերի 27-ին նշանակված հանրաքվեի, որոնց նպատակը Հայաստանի քաղաքական ու տնտեսական առաջընթացն է: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ ժողովրդավարացման գործընթացներում մեծ է եվրոպական կառույցների, մասնավորապես ԵԽԽՎ-ի, Վենետիկի հանձնաժողովի աջակցությունը:

Պարոն Շրայները ԵԽԽՎ նախագահ  Ռենե վան դեր Լինդենի անունից շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովին` եվրաինտեգրման ճանապարհին կատարված քայլերի համար, որոնք նպաստում են ժողովրդավարության խորացմանը եւ հաջողություններ մաղթեց սահմանադրության փոփոխությունների ընդունման գործընթացում, որը մի քայլ առաջ կտանի Հայաստանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ տարածաշրջանի այլ զարգացումներին առնչվող հարցեր: