Տպել
29.10.2005
Խնդիրների լուծման համար անհրաժեշտ են կոնկրետ քայլեր

Հոկտեմբերի 29-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:

Ողջունելով կազմակերպությունների  ներկայացուցիչներին ԱԺ-ում` Արթուր Բաղդասարյանն առաջարկեց բաց խոսել խնդիրների մասին, որպեսզի հանդիպումն արդյունավետ լինի: Նա նշեց, որ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը համարվում էգերակա, ուստի Ազգային ժողովը` որպես օրենսդիր իշխանություն, պատրաստ է նպաստել համակարգի զարգացմանը: Աժ նախագահը նշեց նաեւ,որ երկրում լավ ներուժ կա ոլորտի զարգացման համար` որպես վկայություն հիշատակելով վերջերս ՆՓԱԿ-ում կազմակերպված բարձր տեխնոլոգիաների «Հայտեք 2005» ցուցահանդեսը:ԱԺ  նախագահը տեղեկացրեց, որ խորհրդարանը պատրաստ է կազմակերպական եւ ֆինանսական մասնակցություն ունենալ 2006 թ. աշնանը կազմակերպելիք միջազգային ցուցահանդես-գիտաժողովին: Նշվեց, որ Հնդկաստանի Հանրապետության Սենատի նախագահի հետ կա պայմանավորվածություն Հնդկաստանում կազմակերպել տեղեկատվական տեխնոլոգիաների ընկերությունների գործարար համաժողով: Ըստ պայմանավորվածության` հաջորդ տարի հնդկական ֆինանսավորմամբ Հայաստանում բացվելու է մինչեւ 5 մլն. դոլար արժողությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոն:Խորհրդարանի նախագահը կարեւորեց բնակչության զբաղվածության հիմնահարցի լուծումը բարձր տեխնոլոգիաների միջոցով:

Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանի համոզմամբ` ՀՀ տնտեսական զարգացման գործում մեծ է տեղեկատվական տեխնոլոգիաների դերը. ոլորտ, որը ՀՆԱ-ի երկու տոկոսն է կազմում, ունի ավելի քան հարյուր կազմակերպություն, 4000 աշխատող, որտեղ միջին տարեկան աճը կազմում է մոտ 15 տոկոս: Պարոն Ենգիբարյանը մատնանշեցերկու հիմնական խնդիր` ոլորտը օգտագործվում է արդյո՞ք որպես գործիք տնտեսության եւ տնտեսական շուկայի զարգացման համար  եւ ինչպե՞ս է զարգանում համաշխարհային շուկայում: Բագրատ Ենգիբարյանը գտնում է, որ լուրջ բարեփոխումներ են անհրաժեշտ կրթական ոլորտում` կադրերի պատրաստման նպատակով: Ըստ նրա` հետեւողական քայլեր են պետք տեղական շուկայի մեծացման համար:

«Սինոպսիս Արմենիա Էս-ՋԻ» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը տեղեկացրեց, որ ըստ նախնական տվյալների` Հայաստանում մեկ մլրդ. դոլարի տեխնոլոգիաներ են ներդրվել միջազգային կորպորացիաների միջոցով, որոնց որոշ մասը գործում է ստվերում: Ըստ պարոն Մուսայելյանի` ոլորտը պետք է դիտարկել որպես տնտեսության ճյուղերի զարգացման գործիք: Նրա դիտարկմամբ` տարածաշրջանի վիճակը պարտադրում է հարկային արտոնություններ տալ տեղական շուկային. այս ոլորտի շատ մասնագետներ խուսափում են վերադիր ծախսերից եւ էժանագին պատվերներ են ընդունում:Հովիկ Մուսայելյանը տեղեկացրեց, որ «Սինոպսիս Արմենիա Էս-ՋԻ» ընկերությունում աշխատում են 350 ինժեներներ, 160 ուսանողներ էլ կհամալրեն աշխատողների ցանկը: Խոսվեց բուհերում կադրերի վերապատրաստման խնդիրների մասին:

«Արմինկո» ընկերության նախագահ Անդրանիկ Ալեքսանյանի կարծիքով` ՀՀ-ում կա աշխատանքային մեծ ներուժ, որը չի օգտագործվում. պետք է մարզերի մասնագետներինաշխատելու հնարավորություններ ստեղծել: Պարոն Ալեքսանյանը երկրի տնտեության զարգացման խոչընդոտ համարեց «ԱրմենՏելի»գործունեությունը` առաջարկելով հստակեցնել «ԱրմենՏելի» իրավունքները եւ ազատականացնել ելքի կարգը, որը կնպաստի ինտերնետային կապի բարեփոխմանը, ճիշտ մեխանիզմների մշակմանը եւ աշխատատեղերի ավելացմանը:

Երեւանի կապի միջոցների գիտահետազոտական ինստիտուտի նախագահ Մհեր Մարկոսյանը ոլորտի զարգացման կարեւոր խթան է համարում բանկային համակարգը եւ կադրային քաղաքականության հստակեցումը: Ըստ նրա` պետության կողմից համալսարաններին տրվող միջոցները բավարար չեն կադրերի պատրաստման համար, տեխնիկական պատրաստվածության մակարդակը ցածր է:

Ռուս-հայկական սլավոնական պետական համալսարանի ներկայացուցիչ Վլադիմիր Եղիազարյանը տեղեկացրեց, որ բուհերում կադրերի ծերացման մեծ միտում կա, դասախոսական կադրերի վերապատրաստում գործնականում չի կատարվում:

Հավարտ հանդիպման` ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ որպես խորհրդարանի նախագահ եւ ՀՀ քաղաքացի` ինքը մեծապես շահագրգռված է ոլորտի զարգացմամբ եւ համոզված է, որ խնդիրները պետք է լուծվեն կոնկրետ քայլերի իրականացմամբ: Պարոն Բաղդասարյանը փաստեց, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կարող է խթանել տնտեսության ճյուղերի զարգացմանը: Առաջարկվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի ոլորտում եղած ընթացիկ եւ ռազմավարական խնդիրների լուծմամբ: Ըստ խորհրդարանի նախագահի` տեղեկատվական տեխնոլոգիաների խնդիրների լուծման համար կարելի էքննարկումներ կազմակերպել մաքսային պետական ծառայության ղեկավարի, կրթության, գիտության նախարարի մասնակցությամբ: Նշվեց 2006-ին միջազգային գիտաժողով-ցուցահանդես կազմակերպելու մասին` միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ: Այդ շփումները միջազգային շուկա դուրս գալու հնարավորություն կստեղծեն: Ավելացած արժեքի հարկի հետ կապված սարքավորումների ցանկը ներառելու առումով` Արթուր Բաղդասարյանը խոստացավ առաջարկությունները ներկայացնելու դեպքում գործող օրենքում օրենսդրական փոփոխություններ կատարել: Ըստ նրա` «Կան շատ դժվարություններ, սակայն չպետք է հուսալքվել, քանզի աշխարհը պատկանում է լավատեսներին, հոռետեսները սոսկ դիտորդներ են: Մեր երկրի եւ ժողովրդի ապագան ոչ թե հուսալքության, այլ հույսի եւ առաջընթացի մեջ է»:


29.10.2005
Հանդիպում խորհրդարանում
Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին, որ Հայաստանում են Արմենական կուսակցության 120-ամյակի առիթով:Ողջունելով Ռամկավար ազատական կուսակցության տարբեր երկրների կառույցները ներկայացնող անդամներին` Ազգային ժողովի նախ...