Տպել
29.10.2005
Հանդիպում խորհրդարանում

Հոկտեմբերի 29-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչության անդամներին, որ Հայաստանում են Արմենական կուսակցության 120-ամյակի առիթով:

Ողջունելով Ռամկավար ազատական կուսակցության տարբեր երկրների կառույցները ներկայացնող անդամներին` Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց կուսակցութան հայաստանյան ներկայացուցչության գործունեության ակտիվացումըեւ մասնակցությունը Հայաստանի բարեփոխումների գործընթացին: Հյուրերի խնդրանքով` խորհրդարանի նախագահը իրազեկեց քաղաքական ու տնտեսական կյանքի կարեւոր իրադարձությունների մասին. նշվեց, որ խորհրդարանում ընդունումից հետո արդեն հանրաքվեի է դրվել սահմանադրության բարեփոխումների նախագիծը, Ազգային ժողովում քննարկվում է 2006-ի պետական բյուջեի նախագիծը եւ առաջին անգամ Հայաստանի բյուջեի ծախսային մասը մեկ միլիարդ դոլարի սահմանագիծն է հատել, որը վկայում է տնտեսության զարգացման մասին: Նշվեց նաեւ, որ դրական զարգացումների կողքին դեռ կան արատավոր երեւույթներ` կոռուպցիա ու կաշառառություն, որոնց դեմ արդյունավետ պայքարը պետք է մղվի նաեւ օրենսդրական դաշտի կատարելագործումով:

ՀՌԱԿ ատենապետ Հարություն Առաքելյանը, ՌԱԿ կենտրոնական վարչության համաատենապետ Ասատուր Դովլաթյանը, կենտրոնական վարչության մյուս անդամները իրենց խոսքում կարեւորեցին Հայաստանի հետ կապերի ուժեղացումը, նշվեց, որ 2006-ին Աթենքում գումարվելու է  կուսակցության հերթական համագումարը, որը կորոշի հետագա անելիքները եւ համագործակցության ուղղությունները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ փոխադարձ կարեւորվող այլ հարցեր:


29.10.2005
Խնդիրների լուծման համար անհրաժեշտ են կոնկրետ քայլեր
Հոկտեմբերի 29-ին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաներով զբաղվող կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:Ողջունելով կազմակերպությունների  ներկայացուցիչներին ԱԺ-ում` Արթուր Բաղդասարյանն առաջարկեց բաց խոսել խնդիրների մասին, որպեսզի հանդիպումն ա...