Տպել
25.10.2005
Ստոմատոլոգների համահայկական առաջին հավաքի մասնակիցները Ազգային ժողովում

Հոկտեմբերի 25-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց ատամնաբույժների համահայկական առաջին հավաքի մասնակիցներին, որոնք Հայաստան են ժամանել 16 երկրներից:

Ստոմատոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Աշոտ Գեւորգյանը ներկայացրեց հյուրերին եւ նշեց, որ Հայաստանում են հավաքվել աշխարհի լավագույն ատամնաբույժները`  համատեղ քննարկելու առողջապահության կարեւոր բաժիններից մեկի խնդիրները եւ միմյանց աշխատանքային փորձին ու մեթոդներին ծանոթանալու:

Ստոմատոլոգների համաշխարհային ֆեդերացիայի նախագահ Միշել Արտեն կարեւորեց ատամնաբույժների աշխատանքը մարդու ընդհանուր առողջության համար եւ ասաց, որ Հայաստանում աշխատանքային մի քանի օրերի ընթացքում կարեւոր քննարկումներ են ունեցել:

Ստոմատոլոգների Եվրոպական կազմակերպության ղեկավար Ժոզեֆ ֆոն Բուկսոն ասաց, որ ինքը ներկայացնում է 52 երկրների ատամնաբույժներինեւ հավաքին մասնակցությունը արեւելքի ու արեւմուտքի լավագույն փորձը համադրելու հնարավորություն է տալիս:

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորեց ստոմատոլոգների հայկական ասոցիացիայի 10-ամյակը եւ կարեւորեց նման հավաքների անցկացումը` ոլորտի ու առողջապահության զարգացման տեսակետից: Խորհրդարանի նախագահը նշեց, որ Ազգային ժողովի ուշադրության կենտրոնում են առողջապահական խնդիրները` ամեն նստաշրջանի օրակարգում քննարկվում ու ընդունվում են ոլորտի օրենսդրական կանոնակարգումն ու արդյունավետ գործառնությունը ապահովելուն միտված օրենքներ ուփոփոխություններ գործող օրենքներում, շրջանառության մեջ է առողջապահության մասին օրենքի նախագիծը:

Ստոմատոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ  Աշոտ Գեւորգյանը խորհրդի որոշմամբ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանին հանձնեց ասոցիացիայի ոսկե մեդալ` ստոմատոլոգիայի զարգացման գործում ցուցաբերած աջակցության համար:


25.10.2005
Շնորհակալություն նրանց, ովքեր իրենց հոգիներում պահում են Հայաստանը
Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների պատվիրակությանը: Հյուրերի խնդրանքով Աժ նախագահը նրանց ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացը, մասնավորապես սահմանադրական փոփոխությունների նախագծի (որն արժանացել է միջազգա...