Տպել
25.10.2005
Շնորհակալություն նրանց, ովքեր իրենց հոգիներում պահում են Հայաստանը

Հոկտեմբերի 25-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների պատվիրակությանը:

Հյուրերի խնդրանքով Աժ նախագահը նրանց ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացը, մասնավորապես սահմանադրական փոփոխությունների նախագծի (որն արժանացել է միջազգային կառույցների բարձր գնահատականին), տնտեսական զարգացման պատկերը (նշվեց, որ առաջին անգամ խորհրդարաններկայացված բյուջեի նախագծում եկամտային մասը հատել է մեկ միլիարդի սահմանագիծը), Հայաստանի եվրաինտեգրման գործընթացները: Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի պատվիրակները Ազգային ժողովի նախագահին ուղղեցին տասնյակ հարցեր, որ վերաբերում էին հարկերի հավաքագրմանը, զբոսաշրջության զարգացման քաղաքականությանը, քրեական իրավիճակի վերահսկելիությանը, դատական համակարգի անկախությանը, լոբբին գի մասին օրենքին, երկքաղաքացիության ընդունմանը, կոռուպցիային եւ այլն:

Հավարտ հանդիպման ԱԺ նախագահը հաջողություններ մաղթեց պատվիրակության անդամներին եւ շնորհակալություն հայտնեց իրենց հայանպաստ ջանքերի համար, նշելով, որ նրանք իրենց հոգիներում պահում են Հայաստանը եւ կարեւորեց, որ քաղաքական ու տնտեսական զարգացումները Հայաստանի առաջ լավ հեռանկարներ են բացում, որի համար պետք է հետեւողական աշխատանք:


25.10.2005
Ստոմատոլոգների համահայկական առաջին հավաքի մասնակիցները Ազգային ժողովում
Հոկտեմբերի 25-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց ատամնաբույժների համահայկական առաջին հավաքի մասնակիցներին, որոնք Հայաստան են ժամանել 16 երկրներից:Ստոմատոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Աշոտ Գեւորգյանը ներկայացրեց հյուրերին եւ նշեց, որ Հայաստանում են հավաքվել աշխարհի լավագույն ատամնաբ...