Տպել
22.10.2005
Հաշմանդամները հասարակության լիիրավ անդամն են

Հոկտեմբերի 22-ին կայացավ ՀՀ ԱԺ նախագահին առընթեր հաշմանդամների հարցերի խորհրդի նիստը:
ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ խորհրդի կազմավորման գործում մեծ է եղել ԱԺ վաղամեռիկ պատգամավոր Արտակ Առաքելյանի դերը եւ բազմաթիվ օրենսդրական նախաձեռնություններ են ընդունվել եւհաշմանդամների հարցեր են լուծվել նրա աջակցությամբ: Խորհրդի նիստի օրակարգում էր նոր համակարգող ընտրության հարցը եւ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջարկով ՀՀ ԱԺ նախագահին առընթեր հաշմանդամների հարցերով խորհրդի համանախագահներ ընտրվեցին «Փարոս» հ/կ նախագահ Սուրեն Օհանյանը եւ «Փյունիկ» հ/կ նախագահ Հակոբ Աբրահամյանը:
Պարոն Բաղդասարյանը տեղեկացրեց, որ 2006 թ. պետական բյուջեի նախագծով նախատեսվում է հաշմանդամներին հատկացվող գումարների աճ` 660 մլն դրամէ հատկացվել հաշմանդամներին պրոթեզաօրթոպեդիկ պարագաներով, տեխնիկական միջոցներով ապահովելու համար, 20 տոկոսով կավելանա հաշմանդամների կենսաթոշակը, 1000 օրինակ տպաքանակով գիրք է տպագրվել կույրերի համար, նախատեսվում է այդ տպաքանակը հասցնել 3500-ի:Ըստ Արթուր Բաղդասարյանի` հաշմանդամների հիմնախնդրների լուծմանը նպատակաուղղված սոցիալական հատկացումներն ունեն կարեւոր նշանակություն: Պարոն Բաղդասարյանը նշեց, որ 2006 թ. Հայաստանում կբացվի հաշմանդամների ուսուցման եւ վերապատրաստման հանրապետական կենտրոն, որը հնարավորություն կտա հաշմանդամ երեխաներին ծանոթացնել նոր տեխնոլոգիաների հետ` հնարավորություն ընձեռելով նրանց մրցունակ դառնալ եւ աշխատանք գտնել աշխատաշուկայում: Արթուր Բաղդասարյանը նշեց, որ հաշմանդամների կողմից բազմաթիվ դիմումներ ու նամակներ են ստացվել. խորհուրդը պետք է ակտիվորեն մասնակցի հաշմանդամներին հուզող խնդիրների լուծմանը: Առաջարկվեց ստեղծել աշխատանքային խումբ, որը կզբաղվի հաշմանդամների զբաղվածության խնդիրներով: Խումբը կարող է նաեւ անհրաժեշտության դեպքում համապատասխան օրենսդրությամբ աջակցության առաջարկ ներկայացնել: ԱԺ նախագահը տեղեկացրեց, որ ըստ ԱՄՆ-ում ձեռք բերված պայմանավորվածության` մի քանի կույր երիտասարդներ կրթվելու են ԱՄՆ-ում եւ վերադառնան աշխատելու: Արթուր Բաղդասարյանը կարեւորեց 24 համակարգչային կենտրոնների աշխատանքըմայրաքաղաքում եւ հանրապետության բոլոր մարզերում, որտեղ համակարգչային կրթություն են ստանում հաշմանդամները, փախստականներն ու սոցիալապես անապահով ընտանիքների երեխաները:
Օրակարգում ընդգրկված` Հայաստանում հաշմանդամների մասնագիտական վերապատրաստման եւ արհեստագործության ուսումնական կենտրոն ստեղծելու հարցը ներկայացրեց կրթության եւ գիտության նախարարության արհեստագործության եւ միջին մասնագիտական կրթության բաժնի վարիչ Սամվել Պիպոյանը: Նա հիշեցրեց, որ Հայաստանում ապրող 113.000 հաշմանդամները պետության հոգածության կարիքն ունեն` մատնանշելով, որ «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» օրենքը էական փոփոխություն է մտցրել ոլորտում: Պարոն Պիպոյանը նշեց, որ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում եւ արհեստագործական ուսումնարաններում չկան համապատասխան պայմաններ հաշմանդամ երեխաների ուսումը կազմակերպելու համար: Սամվել Պիպոյանն ասաց, որ ԱԺ նախագահի եւ կրթության ու գիտության նախարարի քննարկումների ժամանակ կարեւորվել է հաշմանդամների վերապատրաստման եւ արհեստագործական ուսումնական կենտրոնի ստեղծումը: Ըստ նրա` այդ կենտրոնը պետք է ստեղծվի հաշմանդամների վերապատրաստման եւ կրթության հարցերում մասնագիտացած հատուկ դպրոցների բազայի վրա: Պարոն Պիպոյանը գտնում է, որ հաշմանդամ երեխաներին պետք է ինտեգրել առողջ երեխաների հետ` մատնանշելով նաեւ հարցի բարդությունները: Հաշմանդամ եւ մտավոր հետամնաց երեխաների համար պետք է մշակվեն հատուկ կրթական ծրագրեր: Կենտրոնի նպատակը կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց մասնագիտական կողմնորոշումն է,մասնագիտական կրթության, հոգեւոր ու ‎‎ ֆիզիկական զարգացման պահանջների բավարարումը, հասարակական կյանքի տարբեր ոլորտների համար պետական, կրթական չափորոշիչներին համապատասխան նախնական մասնագիտական որակավորման կադրերի պատրաստումը, ազգային եւ համամարդկային արժեքների ոգով դաստիարակված անձի ձեւավորումը:
Հաշմանդամների զբաղվածության հարցերը ներկայացրեց «Փարոս» հ/կ նախագահ Սուրեն Օհանյանը: Նա տեղեկացրեց, որ ըստ նախարարության հաշվարկների` հանրապետությունում հաշմանդամների զբաղվածությունը կազմում էութ տոկոս, որը մտահոգության առիթ է տալիս: Վերը նշված կենտրոնի ստեղծումը հնարավորություն կտա բարձրացնել զբաղվածության աստիճանը:
«Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող անձանց կրթության մասին» ՀՀ օրենքի կիրարկման մասին խնդրին անդրադարձավ «Հույսի կամուրջ» հ/կ անդամ Շուշան Մաթեւոսյանը` կարեւորելով գնահատման կենտրոնների ստեղծումը եւ գնահատման չափորոշիչների ստեղծման անհրաժեշտությունը:
«Փյունիկ» հ/կ նախագահ Հակոբ Աբրահամյանը խոսեց հաշմանդամային սպորտի զարգացմանանհրաժեշտության մասին` առաջարկելով 2006-ի պետբյուջեի նախագծում24 մարզաձեւերի շարքում հատկացում ներառել նաեւ հաշմանդամային սպորտի համար: Աժ նախագահը խոստացավ աջակցել այդ հարցով:
Սահմանադրական բարեփոխումներին անդրադարձավ Վահե Առաքելյանը` նշելով, որ հանրաքվեով սահմանադրության փոփոխության դեպքում համապատասխան փոփոխություններ են կատարվելու նաեւ այլ օրենքներում` այդ թվում սոցիալական: Նշվեց, որ ժողովրդավարացման ուղին բռնած երկրի ու ժողովրդի համար կարեւոր նշանակություն ունի Սահմանադրության փոփոխությունների գործընթացը: Արմեն Ալավերդյանը առաջարկեց, որ սահմանադրական փոփոխությունների քարոզչության ընթացքում ժամանակ հատկացվի նաեւ հաշմանդամներին` հեռուստաեթերից խոսելու իրենց խնդիրների մասին: ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը կոչ արեց հաշմանդամներին ակտիվ մասնակցել հանրաքվեին: Խորհր դի անդամներն առաջարկեցին ընտրատեղամասերում թեքահարթակներ տեղադրել հաշմանդամների համար: