Տպել
06.10.2005
Հնդկաստանի փոխնախագահը Ազգային ժողովում

Հոկտեմբերի 6-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ Հնդկաստանի փոխնախագահ, Կոնգրեսի նախագահ Բհարիոն Սինգհ Շախավատի հետ:

Քննարկումների առանցքում  հայ-հնդկական հարաբերությունների զարգացման խնդիրներն էին: Ողջունելով բարձրաստիճան հյուրին` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը վստահություն հայտնեց, որ այցը նոր խթան կդառնա հայ-հնդկական հարաբերությունների զարգացման համար: Խորհրդարանի նախագահը կարեւորեց միջխորհրդարանական կապերի զարգացումը, համագործակցությունը միջազգային կառույցներում եւ նշեց,  որ Ազգային ժողովում ստեղծվել է Հնդկաստանի խորհրդարանի հետ պատգամավորական բարեկամության խումբ եւ Հայաստան հրավիրեց Հնդկաստանի խորհրդարանի պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցությանը:

Հնդկաստանի փոխնախագահ, Կոնգրեսի նախագահ Բհարիոն Սինգհ Շախավատը պաշտոնական այցով Դելի հրավիրեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանին: