Տպել
05.10.2005
«Տարածաշրջանի ապագան եվրոպական միասնական ընտանիք է»

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերին:

Հանդիպման ընթացքում փոխադարձաբար կարեւորվեցին Հարավկովկասյան տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորումը եւ ժողովրդավարության խորացումը,  ինչը տարածաշրջանի երկրներին զարգացման հնարավորություն կտա` եվրոպական մեծ ընտանիքում ինտեգրվելու հեռանկարով:

Պարոն Լենմարկերի խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահը իրազեկեց Հայաստանում տեղի ունեցող սահմանադրական բարեփոխումների գործընթացի մասին, որի հաջող ավարտից հետո կբարեփոխվեն նաեւ այլ օրենքներ` համապատասխանեցնելով եվրոպական չափանիշներին: Երկկողմանիորեն կարեւորվեց ամբողջ հասարակության ներգրավումը սահմանադրական բարեփոխումների գործընթացներում:

Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին` պարոն Լենմարկերը նշեց, որ Վաշինգտոնում հարցի շուրջ իր ներկայացրած զեկույցը շատ խորհրդանշական էր կոչվում «Ոսկե հնարավորություն» եւ ինքը իսկապես գտնում է, որ եւ Ադրբեջանի, եւ Հայաստանի համար ոսկե հնարավորություն է ստեղծված` հակամարտության հաղթահարման ու առաջընթացի համար:Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ Հայաստանը մշտապես հանդես է եկել հակամարտության խաղաղ կարգավորման դիրքերից եւ հույս հայտնեց, որ հիմնախնդիրը կստանա իր խաղաղ ու արդարացի լուծումը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ հայ-շվեդական միջխորհրդարանական կապերի հաստատման խնդիրները:


05.10.2005
Քննարկեցին Հայաստան-Իտալիա առեւտրաարդյունաբերական պալատի ստեղծման հարցերը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Իտալիայի Հանրապետության առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Ադոլֆո Ուրսոյի գլխավորած պատվիրակության հետ:  Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն:Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց իտալական մշակույ...