Տպել
05.10.2005
Քննարկեցին Հայաստան-Իտալիա առեւտրաարդյունաբերական պալատի ստեղծման հարցերը

Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպեց Իտալիայի Հանրապետության առեւտրի եւ արդյունաբերության փոխնախարար Ադոլֆո Ուրսոյի գլխավորած պատվիրակության հետ:  Հանդիպմանը մասնակցում էր Հայաստանում Իտալիայի դեսպան Մարկո Կլեմենտեն:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց իտալական մշակույթի օրերի անցկացումը Հայաստանում, որը եւս մեկ հնարավորություն է ստեղծում հայ-իտալական հարաբերությունների սերտացման ու մշակույթների փոխներթափանցման համար:

Պարոն Ուրսոն նշեց, որ բացի մշակութային ծրագրից` պատվիրակության կազմում կան 30 գործարարներ: Աժ նախագահի հետ քննարկվեցին Հայաստանում Իտալիայի առեւտրաարդյունաբերական պալատի ստեղծմամբ  տնտեսական կապերի ամրապնդման, փոքր ու միջին ձեռներեցության զարգացմանը աջակցելու, ռեգիոնալ համագործակցությունը խորացնելու հարցերը: Արթուր Բաղդասարյանը կարեւորեց Հայաստանում Իտալական տան ստեղծումը, որը իր հերթին կարող է դառնալ Իտալիայի հետ առեւտրատանտեսական, գիտակրթական ու պատմամշակութային կապերի զարգացման լավ մեխանիզմ:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ունեցող այլ հարցեր եւս:


05.10.2005
«Տարածաշրջանի ապագան եվրոպական միասնական ընտանիք է»
Հոկտեմբերի 5-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ Գյորան Լենմարկերին: Հանդիպման ընթացքում փոխադարձաբար կարեւորվեցին Հարավկովկասյան տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորումը եւ ժողովրդավարության խորացումը, ...