Տպել
04.10.2005
Կարեւորվեցին համագործակցության հեռանկարները

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՆԱՏՕ ԽՎ գլխավոր քարտուղար Սայմոն Լանին, որ Հայաստանում է գտնվում «Անվտանգությունը Հարավային Կովկասում»`  ՆԱՏՕ ԽՎ-ի եւ ՀՀ ԱԺ-ի համատեղ սեմինարի անցկացման շրջանակներում: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ ԱԺ պաշտպանության, ներքին գործերի եւ ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մհեր Շահգելդյանը:

Հանդիպման ընթացքում փոխադարձաբար կարեւորվեցին ՀՀ ԱԺ եւ ՆԱՏՕ ԽՎ-ի համագործակցության հարցերը, պարոն Լանը նշեց, որ Հարավկովկասյան տարածաշրջանը ՆԱՏՕ ԽՎ-ի առաջնահերթություններից է եւ կարեւորեց միջխորհրդարանական վեհաժողովում ակտիվ աշխատանքը` դրվատելով Հայաստանի պատվիրակության գործունեությունը: Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ 2006-ին Հայաստանում հակաահաբեկչական եւ քիմիական զենքի կիրառման դեմ միջազգային կոնֆերանսների անցկացման հնարավորությունները, պարոն Լանը ՆԱՏՕ ԽՎ-ի լիակատար աջակցությունն արտահայտեց այդ ծրագրերին:

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարեւորեց ՆԱՏՕ ԽՎ-ի աջակցությունը տարածաշրջանային համագործակցության կայացմանը` նշելով, որ համատեղ քննարկումները նպաստում են տարաձայնությունների հաղթահարմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:


04.10.2005
Քննարկվեցին ԱՊՀ ՄԽՎ աշխատանքներին վերաբերող հարցեր
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԱՊՀ ՄԽՎ քարտուղար Միխայիլ Կրոտովին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հոկտեմբերի 5-ից Երեւանում սկսվող ԱՊՀ ՄԽՎտնտեսության ու ֆինանսների եւ գիտության ու կրթության հանձնաժողովների նիստերին առնչվող հարցեր: Պարոն Կրոտովը Աժ նախագահ Արթուր Բաղդասար...

04.10.2005
Տեղական ինքնակառավարման մարմինները` համաեվրոպական համագործակցության շրջագծում
Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց Եվրոպայի Խորհրդի կոնգրեսի նախագահ Ջովաննի դի Ստազիի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էր ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը:Հանդիպման ընթացքում հյուրի խնդրանքով ՀՀ  Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը իրազեկեց...