Տպել
01.10.2005
ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը տարեցների միջազգային օրվա կապակցությմաբ

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանըուղերձ է հղելտարեցների միջազգային օրվա կապակցությամբ, որտեղ ասված է.

«ՀՀ սիրելի տարեց քաղաքացիներ

Հոկտեմբերի 1-ը ՄԱԿ-ի կողմից հռչակվել է տարեցների միջազգային օր: Սա ողջ համաշխարհային հասարակայնության, Հայաստանի իշխանությունների ու քաղաքացիական հասարակության համար լավ առիթ է մեկ անգամ եւս որդիաբար գնահատելու, վերարժեւորելու  մեր տարեց քաղաքացիների վաստակը Հայաստանի կայացման, նրա պատմության մի կարեւոր հատվածի կերտման գործում: Այն նաեւ լավագույն հրահանգ է նվիրաբար խորհելու ձեր ունեցած խնդիրների ու հոգսերի լուծման ուղիների շուրջ:

Տարեցների միջազգային օրվան ընդառաջ ողջունելի է երեկ կայացված քաղաքական որոշումը` սկսելու խորհրդային տարիներին ավանդադրված գումարների վերականգնման եւ փոխհատուցման գործընթացը: Սա բոլորիս համար պետք է դառնա լրացուցիչ վստահության եւ  էներգիայի աղբյուր` առավել նվիրումով եւ անկեղծությամբ շարունակելու ձեր խնդիրների ու հոգսերի լուծման ուղղությամբ մեր ջանքերը:

Ապրեցեք առողջ, երկար եւ երջանիկ»: