Տպել
22.05.2020
ՀՀ ԱԺ նախագահը հանդիպել է Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն Արցախ կատարած այցի շրջանակում հանդիպել է Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ:

Ողջունելով Արարատ Միրզոյանին` Արցախի նախագահը շնորհակալություն է հայտնել ՀՀ Ազգային ժողովի պատվիրակությանը նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Նա ընդգծել է, որ ջանքեր է գործադրելու երկու հայկական պետությունների միջեւ փոխգործակցության առավել ընդլայնման եւ խորացման ուղղությամբ:

Արարատ Միրզոյանը, շնորհավորելով Արայիկ Հարությունյանին, նշել է, որ վերջինս մեծ առաքելություն է ստանձնել եւ վստահություն հայտնել, որ Արցախի նախագահն իր բոլոր նախաձեռնություններում, այդ թվում ժողովրդավարության խորացման, տնտեսության զարգացման եւ ՀՀ-ի հետ համագործակցության հարցերում լրջագույն հաջողություններ է գրանցելու: Նա իր պատրաստակամությունն է հայտնել աջակցելու Արցախում ձեւավորվող բարեփոխումների օրակարգին: