Տպել
09.05.2020
Արարատ Միրզոյանը Ստեփանակերտում հանդիպել է Աշոտ Ղուլյանի հետ
1 / 2

Մայիսյան եռատոնի կապակցությամբ պաշտոնական այցով Արցախ ժամանած ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ:

Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր գործընկերոջը Շուշիի ազատագրման տարեդարձի կապակցությամբ եւ կրկին վերահաստատել, որ Արցախյան հակամարտության խնդիրը պետք է լուծվի՝ հիմք ընդունելով արցախցիների ազատ ինքնորոշման իրավունքը:

Կողմերը քննարկման ընթացքում ամփոփել են երկու խորհրդարանների միջեւ համագործակցության արդյունքները:


09.05.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն Արցախում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում եւ Շուշիում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին: Հայաստանի խորհրդարանի խոսնակը Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին, ապա Շուշիում ծաղիկներ խոնարհել...