Տպել
09.05.2020
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն Արցախում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին
1 / 7

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը մայիսի 9-ին Ստեփանակերտում եւ Շուշիում մասնակցել է մայիսյան եռատոնին նվիրված միջոցառումներին:

Հայաստանի խորհրդարանի խոսնակը Ստեփանակերտի Եղբայրական գերեզմանատանը հարգանքի տուրք է մատուցել Արցախյան հերոսամարտի զոհերի հիշատակին, ապա Շուշիում ծաղիկներ խոնարհել Վազգեն Սարգսյանի արձանի մոտ: