National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
13.4.2020

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05
06 07 08 09 10 11 12
13 14 15 16 17 18 19
20 21 22 23 24 25 26
27 28 29 30
 
13.04.2020
ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում
1 / 5

Ապրիլի 13-ին ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ գումարել է արտահերթ նիստ:

Պատգամավորները երկրորդ ընթերցմամբ քննարկել են Կառավարության հեղինակած «Բնակչության բժշկական օգնության եւ սպասարկման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերի փաթեթը: Ըստ հիմնական զեկուցող ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Անահիտ Ավանեսյանի` առաջարկվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համար բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման նպատակով օգտագործել իրենց լիցենզիայով չնախատեսված բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների կարողությունները, ինչպես նաեւ կորոնավիրուսային հիվանդությամբ ախտահարված անձանց բժշկական օգնության եւ սպասարկման ծառայությունների մատուցման համար ներգրավել այլ բուժաշխատողների, այդ թվում` կլինիկական օրդինատուրայի ավարտական կուրսերի ուսանողների:

Հանձնաժողովն առաջարկել է որոշ փոփոխություններ կատարել նախաձեռնության ձեւակերպումներում, որոնք ընդունվել են հիմնական զեկուցողի կողմից:

Երկրորդ ընթերցմամբ քննարկվել է նաեւ «Դեղերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագիծը, որով, ըստ ՀՀ առողջապահության փոխնախարար Անահիտ Ավանեսյանի, առաջարկվում է դեղերի մեծածախ իրացման լիցենզավորման ժամկետը երկարաձգել եւս չորս ամսով` մինչեւ օգոստոսի 15-ը:

Քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն:
 
 




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am