Տպել
28.11.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Աշխատանքային այցով 2019 թվականի դեկտեմբերի 1-3-ը Հելսինկի (Ֆինլանդիայի Հանրապետություն) եւ դեկտեմբերի 4-6-ը Ստոկհոլմ (Շվեդիայի Թագավորություն) կգործուղվեն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը եւ փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանը:


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) մշակույթի, գիտության, կրթության եւ լրատվամիջոցների հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 4-7-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը:

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) սոցիալական, առողջապահության եւ կայուն զարգացման հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 2-4-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը:

Եվրոպական խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) միգրացիայի, փախստականների եւ տեղահանված անձանց հարցերի հանձնաժողովի նիստին մասնակցելու համար 2019 թվականի դեկտեմբերի 1-3-ը Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն) կգործուղվի ԱԺ պատվիրակության անդամ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

Աշխատանքային այցով 2019 թվականի դեկտեմբերի 1-5-ը Բրյուսել (Բելգիայի Թագավորություն) կգործուղվեն ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը (նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը), ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը (դեկտեմբերի 1-6-ը), ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանը:


28.11.2019
Էդմոն Մարուքյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին: Ողջունելով դեսպանին՝ Էդմոն Մարուքյանը կարեւորել է Չեխիայի հետ հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցություն...