Տպել
28.11.2019
Էդմոն Մարուքյանն ընդունել է Հայաստանում Չեխիայի դեսպանին
1 / 3

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը նոյեմբերի 28-ին ընդունել է Հայաստանում Չեխիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Բեդրիխ Կոպեցկիին:

Ողջունելով դեսպանին՝ Էդմոն Մարուքյանը կարեւորել է Չեխիայի հետ հարաբերությունների զարգացումը, տարբեր ոլորտներում համագործակցությունն ու միջխորհրդարանական ակտիվ շփումները:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի քաղաքացիներին ԵՄ մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացի դյուրացման շուրջ:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հեղափոխությունից հետո Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: