Տպել
08.11.2019
ԱԺ պատգամավորների գործուղումներ

Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանային վեհաժողովի 32-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 13-17-ը Դելմոն (Շվեցարիայի Համադաշնություն) կգործուղվեն ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ԱԺ պատվիրակության ղեկավար, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Հովհաննես Իգիթյանը, ԱԺ պատվիրակության անդամներ, ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը, ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, ԱԺ պատգամավոր Սոնա Ղազարյանը:

«Կին առաջնորդների համաշխարհային ֆորում»-ի աշխատանքներին մասնակցելու համար 2019 թվականի նոյեմբերի 17-21-ը ներառյալ Ռեյկյավիկ (Իսլանդիայի Հանրապետություն) կգործուղվեն ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը եւ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը: