Տպել
04.04.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի ցավակցական ուղերձը Վատիկան

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը ցավակցական ուղերձ է հղել Վատիկան, որում ասվում է.

«Խոր վշտով տեղեկացանք Հռոմի պապ նորին սրբություն Հովհաննես Պողոս Երկրորդ պապի վախճանի մասին: Հայաստանում դեռ վառ են 2001 թ.` քրիստոնեության ընդունման 1700-ամյակի տոնակատարության օրերին նրա պատմական այցի հիշողությունները: Իր 26-ամյա գահակալության ընթացքում Հովհաննես Պողոս Երկրորդ պապը եղավ քրիստոնեական ճշմարիտ արժեքների, հավատի ու հանդուրժողականության նախանձախնդիր ու քարոզիչ: Նրա գործունեությունը նշանավորվեց այնպիսի փաստերով, որ աննախադեպ էին քրիստոնեության պատմության մեջ: Հովհաննես Պողոս Երկրորդ պապի ամբողջ կյանքը եղավ հավատին ու եկեղեցուն ծառայելու օրինակ: Հայաստանում երբեք չեն մոռանա, որ նա կաթոլիկ եկեղեցու առաջին հովվապետն էր, որ ճանաչեց ու դատապարտեց 1915 թ. հայոց ցեղասպանությունը:

Համոզված ենք, որ կաթոլիկ եկեղեցու պատմության մեջ իր անունը ընդմիշտ դրոշմած Հովհաննես Պողոս Երկրորդ պապի գործը արժանի շարունակություն կունենա ի դեմս այն բարձրաստիճան կարդինալի, ում կոնկլավը կընտրի համայն կաթոլիկ աշխարհի հոգեւոր նոր հովիվ»:


04.04.2005
Հայ-բելգիական հարաբերությունները կզարգանան նոր որակով
Ապրիլի 4-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն առանձնազրույց ունեցավ Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոյի հետ: Քննարկումների առանցքում Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, օրենսդրական բարեփոխումները, տարածաշրջանային հարցերը, հայ-բելգիական միջխորհրդարանական հարաբերությ...