Տպել
01.04.2005
«Հայաստանը միշտ կմնա իմ սրտում»

  Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ:

Խորհրդարանի նախագահը գոհունակություն հայտնեց հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործընթացում դեսպանի երկարամյա ու արդյունավետ աշխատանքից, որ մեծապես նպաստել է նաեւ միջխորհրդարանական հարաբերությունների խորացմանը:

Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովը եւս կարեւորելով ռուս-հայկական հարաբերությունների զարգացումը` նշեց, որ իր գործունեության ընթացքում մշտապես զգացել է Ազգային ժողովի աջակցությունը եւ հայրենիք վերադարձից հետո էլ մշտապես կհիշի իր  հայ բարեկամներին ու Հայաստանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր:


01.04.2005
Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահի այցը Հայաստան
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով` ապրիլի 4-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում կլինի Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոն:Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի, խորհրդարանի քաղաքական ուժերի ու պատգամավորական բարեկ...