Տպել
01.04.2005
Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահի այցը Հայաստան

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով` ապրիլի 4-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում կլինի Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոն:

Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի, խորհրդարանի քաղաքական ուժերի ու պատգամավորական բարեկամության խմբի անդամների, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսի հետ:

Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Հերման դե Կրոոն այցի շրջանակներում հանդիպումներ կունենա նաեւ Հայաստանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների,  Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի եւ Ֆրանսիական համալսարանի ուսանողների, Հայաստանում ադամանդագործության ոլորտի ղեկավարների հետ:

Պատվիրակության անդամները Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ծաղկեպսակ կդնեն ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այցի արդյունքները խորհրդարանում կամփոփվեն մամլո ասուլիսով:


01.04.2005
«Հայաստանը միշտ կմնա իմ սրտում»
 Ապրիլի 1-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Անատոլի Դրյուկովին` դեսպանական առաքելության ավարտի կապակցությամբ: Խորհրդարանի նախագահը գոհունակություն հայտնեց հայ-ռուսական հարաբերությունների զարգացման գործընթացում դեսպանի երկարամյա ու արդյունավետ...