National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
ArmenianRussianEnglishFrench
Արխիվ
17.10.2018

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06 07
08 09 10 11 12 13 14
15 16 17 18 19 20 21
22 23 24 25 26 27 28
29 30 31
 
17.10.2018
«Խորհրդարանական բյուջետային գրասենյակների դերը ֆիսկալ վերահսկողության եւ կառավարման մեջ» թեմայով սեմինար՝ Ազգային ժողովում
1 / 3

ՀՀ ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի նախաձեռնությամբ Եվրամիության «TAIEX փորձագիտական առաքելություն» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 17-ին աշխատանքն է սկսել «Խորհրդարանական բյուջետային գրասենյակների դերը ֆիսկալ վերահսկողության եւ կառավարման մեջ» թեմայով երկօրյա սեմինարը:

Ըստ ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակի համակարգող փորձագետ Գագիկ Բարսեղյանի՝ սեմինարն ունի 2 հիմնական նպատակ՝ ծանոթանալ բյուջետային գրասենյակների միջազգային փորձին եւ ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչներին, մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների փորձագետներին հնարավորություն տալ ծանոթանալու այլ երկրներում բյուջետային գործընթացներին եւ բյուջեների վերլուծության ձեւերին:

Գագիկ Բարսեղյանը, ներկայացնելով ԱԺ բյուջետային գրասենյակի ստեղծման պատմությունը, կարեւորել է կառույցի դերն ԱԺ կողմից հանրային ֆինանսների ոլորտում վերահսկողական գործառույթների արդյունավետ իրականացմանն աջակցության գործում: Վերջինս իրականացվում է պատգամավորներին, մշտական հանձնաժողովներին եւ խմբակցություններին անհրաժեշտ մասնագիտական աջակցություն ու տեղեկատվություն տրամադրելու միջոցով:

«Ազգային ժողովի բյուջետային գրասենյակն իր գործառույթներն իրականացնելիս համագործակցում է կառավարության եւ տարբեր նախարարությունների հետ եւ օգտվում միայն պաշտոնական տեղեկատվությունից»,-ասել է Գագիկ Բարսեղյանը:

Նշվել է, որ ՀՀ ԱԺ բյուջետային գրասենյակն իր կարողությունների զարգացման եւ գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) «Հանրային ֆինանսների կառավարումը Հարավային Կովկասում» ծրագրի եւ Մեծ Բրիտանիայի Հանուն Ժողովրդավարության Ուեսթմինսթեր հիմնադրամի աջակցությամբ համագործակցում է Վրաստանի, Ուկրաինայի, Շոտլանդիայի, Ուելսի եւ Սերբիայի խորհրդարանների համապատասխան կառույցների հետ:

Ավստրիայի խորհրդարանի բյուջետային գրասենյակի ղեկավար Հելմուտ Բերգերը, անդրադառնալով իր երկրի գործադիր եւ օրենսդիր իշխանություններում իրականացվող բյուջետային գործընթացներին, նշել է, որ բյուջետային օրենսդրության բարեփոխման արդյունքում է ստեղծվել իր գլխավորած կառույցը:

«Բյուջետային վերլուծություններ կատարելիս մենք հիմնականում գործակցում ենք կառավարության, ֆինանսների նախարարության, Ավստրիայի ազգային բանկի, Տնտեսական հետազոտությունների ինստիտուտի հետ, ինչը հնարավորություն է տալիս ամբողջական եւ ճշգրիտ տեղեկատվություն ստանալ պետական բյուջեի կատարման ընթացքի մասին»,- տեղեկացրել է Հելմուտ Բերգերը:

Մասնակիցների՝ բանախոսներին ուղղված հարցերն առնչվել են Եվրամիության երկրների բյուջետային գրասենյակների միջեւ համագործակցությանը, օրենսդիր իշխանություններում կանանց ներգրավվածության բարձրացմանը, գենդերային հավասարությանը, ճշգրիտ տեղեկատվության տրամադրմանն ու այլ խնդիրների:

Պատասխանելով տնտեսության կայունության եւ զարգացման վերաբերյալ հարցին՝ Ավստրիայի խորհրդարանի բյուջետային գրասենյակի ղեկավարը նշել է, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո Եվրամիության շատ երկրներ սկսեցին խստորեն պահպանել բյուջետային ֆիսկալ կանոնները, ինչն էլ հնարավորություն տվեց դուրս գալ ճգնաժամից եւ կայունացնել սեփական տնտեսություններն ու նախանշել զարգացման ուղիները:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS