Տպել
30.03.2005
Քննարկվեցին օրենսդրական բարեփոխումները Հայաստանում

Մարտի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցեր. մասնավորապես Սահմանադրությաննու Ընտրական օրենսգրքին, տեղական ինքնակառավարման մարմիններին եւ դատական համակարգին: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը այդ գործընթացներում կարեւորեց ԵԱՀԿ եւ ԵԽԽՎ փորձագետների հետ անմիջական համատեղ աշխատանքը` նշված բարեփոխումների իրականացման գործում: Սահմանադրական բարեփոխումների առնչությամբ կարեւորվեցին չորս հիմնական խնդիրներ` մարդու իրավունքների պաշտպանությունը, օրենսդիր-գործադիր-դատական իշխանության թեւերի միջեւ հավասարակշռության հաստատումը,դատական իշխանության անկախության ապահովումը, տեղական ինքնակառավարման համակարգի բարեփոխումները: Աժ նախագահը նշեց, որ Հայաստանը իր պարտավորությունները հաստատված ժամանակացույցով կատարում է, ավելին` խորհրդարանում ստեղծված է աշխատանքային խումբ, որի նպատակն է Հայաստանի օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրամիության չափանիշներին:

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելը գոհունակությանւ հայտնելով կատարված աշխատամքից, կարեւորեց, որ նշված օրենսդրական բարեփոխումները իրականացվեն միջազգային չափանիշներին համապատասխան: Հանդիպման ընթացքում քննարկվեցին հայ-սլովենական երկկողմ հարաբերությունների զարգացման խնդիրները, կարեւորվեց փորձի փոխնակումը եւ Սլովենիայի աջակցությունը` «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրի շրջանակներում համագործակցությունը զարգացնելու առումով:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին երկկողմանի հետաքրքրություն ունեցող այլ հարցեր եւս:


30.03.2005
Սիրիական պատվիրակությունը Ազգային ժողովում
Մարտի 30-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում  Հայաստանում գտնվող սիրիական պատվիրակության հետ, որի կազմում էին 12 ցեղախմբերի աշիրեթապետերը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Աժ փոխնախագահ...