Տպել
30.03.2005
Սիրիական պատվիրակությունը Ազգային ժողովում

Մարտի 30-ին տեղի ունեցավ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների հանդիպումը հայոց ցեղասպանության 90-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի շրջանակում  Հայաստանում գտնվող սիրիական պատվիրակության հետ, որի կազմում էին 12 ցեղախմբերի աշիրեթապետերը: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը, Մանվել Բադեյանը, Սամվել Բալասանյանը, Հրայր Կարապետյանը, Ոստանիկ Մարուխյանը, Վիկտոր Դալլաքյանը, Աղասի Արշակյանը, Գրիգոր Ղոնջեյանը:

Հայ խորհրդարանականները իրենց  երախտագիտությունը հայտնեցին հյուրերին` հայոց եղեռնի զոհերի հիշատակը հարգելու, նրանց մեծահոգի հայրերին` ցեղասպանությունից հրաշքով փրկված հայության բեկորներին ապաստան տալու եւ սատարելու համար, որոնց մեծ մասը այսօր էլ ապրում է արաբ ժողովրդի հետ` օգտվելով հավասար իրավունքներից: Տասներկու աշիրեթապետերը հավաստիացրին, որ երկու ժողովուրդների դարավոր բարեկամությունը աներեր է ու շարունակական, իրենց ցանկությունն է արաբ ու հայ ժողովուրդներին տեսնել կողք կողքի արդարության համար պայքարում` միաժամանակ արձանագրելով, որ իրենք դատապարտում են ցանկացած բռնություն, որ երկրում էլ լինի: ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը ներկայացրեց Ազգային ժողովի կառուցվածքը, խորհրդարանի աշխատանքները: Սիրիական պատվիրակության անդամները հնարավորություն էին ունեցել ներկա գտնվելու ԱԺ նիստերի դահլիճում տեղի ունեցող խորհրդարանական լսումներին, որ նվիրված էին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին, ուստի Աժ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը նրանցխնդրանքով`  ներկայացրեց ղարաբաղյան խնդրի քաղաքական լուծմանն ուղղված ներկա գործընթացները եւ Հայաստանի դիրքորոշումը:


30.03.2005
Քննարկվեցին օրենսդրական բարեփոխումները Հայաստանում
Մարտի 30-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովենիայի արտգործնախարար Դիմիտրի Ռուպելին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը:Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստանում իրականացվող օրենսդրական բարեփոխումներին առնչվող հարցեր. մասնավորապես Սահմանադրությաննու Ընտրական օրենսգր...