Տպել
07.03.2005
ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի շնորհավորական ուղերձը Կանանց միջազգային օրվա առիթով

ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա կապակցությամբ, որում ասվում է:

«Ջերմորեն շնորհավորում եմ Հայաստանի եւ սփյուռքի բոլոր հայ կանանց մարտի 8-ի` Կանանց միջազգային օրվա առիթով: Պատահական չէ, որ կանանց տոնը համընկնում է գարնան սկզբի ու բնության զարթոնքի հետ:

Հայոց պատմությունը եւս բազում գեղեցիկ  պատումներունի հայ կանանց մասին: Դարեր ի վեր հայ կանայք եղել են հայոց օջախները շեն պահողն ու պահպանողը:

Վստահ եմ, որ հայապահպան ու ազգապահպան այդ առաքելությունը հայ կանայք այսօր էլ շարունակում են ու անշրջանցելի երաշխիքն են մեր հարատեւման:

Վերստին շնորհավորում եմ բոլոր կանանց մարտի 8-ի կապակցությամբ, մաղթում եմ առողջություն,  երջանկություն ու հաջողություններ»:


07.03.2005
Լատվիայի Հանրապետության Սաեյմայի նախագահը Ազգային ժողովում
Մարտի 7-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստան ժամանած` Լատվիայի Սաեյմայի նախագահ Ինգրիդա Ուդրեն եւ նրա գլխավորած պատվիրակության անդամները հանդիպեցին Ազգային ժողովի նախագահ Արթուր Բաղդասարյանի, փոխնախագահներ Տիգրան Թորոսյանի եւ Վահան Հովհաննիսյանի, մշտական հանձնաժողո...